Փոքրիկ հայրենասերը՝ Ամստերդամում հայերի բողոքի ակցիայի հերոս
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայերը բողոքի ակցիաներ, ցույցեր են կազմակերպում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Ամենուր հայերն իրենց ձայնն են բարձրացնում եւ դատապարտում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունները։ Երբեմն ցույցերն անգամ վերածվում են նստացույցերի, ինչպես տեղի ունեցավ երեկ Լոս Անջելեսում։ Ի աջակցություն արցախցիներին՝ ցույց էր կազմակերպվել նաեւ Ամստերդամում։ Մասնակիցների թվում էր նաեւ 7-ամյա Մասիսը, որն իր հայրենասիրական երգով ոգեշնչել է բոլորին։