Հղիության մասին չկասկածող աղջիկը երեխային զուգարանում է ծննդաբերել (լուսանկար)
LifestyleNEWS.am Medicine-ը գրում է.
19-ամյա Ջենիկա Թեյլորը ուշ գիշերն արթնացել է փորի սարսափելի ցավից: Մտածելով, թե փորկապություն ունի` աղջիկը շտապել է զուգարան, այնուհետեւ, երբ ցավերն ավելի են ուժեղացել, մորն օգնության է կանչել: Մի քանի րոպե անց, ի զարմանս երկուսի, ծնվել է փոքրիկ Զարան, որը 1.9 կգ էր կշռում:
Ջենիկան նույնիսկ չէր կասկածում, որ երեխայի է սպասում, որովհետեւ կանոնավոր կերպով ամսականներ էր ունենում, չէր գիրացել, թիկունքի ցավեր եւ հղիության այլ «ախտանիշներ» չուներ: Ավելին, անցյալ երեկո նա կոկթեյլ էր խմել իր մոր հետ:
Շուտով տեղ է հասել շտապօգնության բրիգադը եւ նորաթուխ մայրիկին երեխայի հետ հիվանդանոց են տարել: Չնայած Զարան 7 ամսական էր ծնվել, նրանք ընդամենը 5 օր են անցկացրել հիվանդանոցում:
Այդ ժամանակվանից 3 շաբաթ է անցել, եւ ամեն ինչ աստիճանաբար իր տեղն է ընկնում. Ջենիկան սովորում է իր նոր դերին եւ հոգ է տանում երեխային` ոչ առանց ազգականների օգնության: Ջենիկայի հայրը սկզբում շատ ջղայնացած էր, երբ իմացել էր այս պատմության մասին, սակայն այժմ շատ է սիրում Զարային:
Իսկ Ջենիկան, որը համալսարանում քրեագիտություն է ուսումնասիրում, այժմ մտածում է վերաորակավորվելու եւ բուժքույր դառնալու մասին: