Թալիբները Աֆղանստանում տասնյակ մարդկանց են գլխատել
International news«Թալիբան» արմատական շարժման զինյալները 12 խաղաղ քաղաքացիների են գլխատել և շուրջ 60 բնակելի շենքեր հրկիզել Աֆղանստանի հյուսիսի Ղազնի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենչպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Թալիբների զոհ են դարձել ոստիկանության աշխատակիցների ազգականները: Հարձակումը կատարվել է սեպտեմբերի լույս 26-ի գիշերը:
Հասարակական զայն արձագանք են առաջացրել այն մահապատիժները, որոնք վերջերս իրականացրել են Իրաքում և Սիրիայում գործող իսլամիստները: «Իսլամական պետության» զինյալները գլխատել են արևմտյան մի քանի լրագրողների և հաշվեհարդարի տեսագրությունը զետեղել Համացանցում:
Զինյալները հայտարարել են, որ իրենց գործողությունները պատասխան են ԻՊ-ի դեմ ռազմարշավին Լոնդոնի և Վաշինգտոնի մասնակցությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: