Էրդողանի մեկնումը Նյու Յորքից ուղեկցվել է սկանդալով
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շենքից հեռանալը ուղեկցվել է սկանդալով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ՄԱԿ-ի շենքից Էրդողանի հեռանալու ժամանակ մի խումբ մարդիկ բողոքի ցույց են իրականացրել Թուրքիայի նախագահի դեմ:
Էրդողանի կողմնակիցները սովորության համաձայն փորձել են ցրել ցուցարարներին: Էրդողանի թիկնապահների և ցուցարարների միջև լեզվակռիվ է սկսվել, կողմերը մեկը մյուսին հայհոյանքներ են ուղղել: Արդյունքում գործին միջամտել է ամերիկյան ոստիկանությունը, ով փորձել է հանգստացնել երկու կողմերին:
Էրդողանի դեմ մի խումբ անձինք բողոքի ցույց են իրականացրել նաև այն հյուրանոցի առաջ, որտեղ նա իջևանել էր: