ԼՂՀ ՊԲ 3 զինվորներին գլխատել են եւ ենթարկել ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների
SocietyArmtimes.com-ը գրում է.
Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների:
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետությունը ներկայացնող 520 հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների կողմից Եվրոպական խորհրդարանին ուղարկված նամակում:
Հայկ Թորոյանը, հիշեցնենք, մայոր էր, 31 տարեկան, Զինված ուժերում էր 2016 թվականից: Նա զոհվել էր Մատաղիսի դիրքեր զենք տեղափոխելու ճանապարհին, ահռելի մեծ թվով հակառակորդի ուժերի էր դիմակայել եւ հայտնվել փակուղու մեջ:
Քյարամ Սլոյանը զոհվել էր ապրիլի 2-ի գիշերը: Ազգությամբ եզդի 20-ամյա երիտասարդը, ով կարող էր հետ նահանջել, երբ դեռ հակառակորդն իրեն այդքան մոտ չի եղել, տեսնելով վիրավոր հրամանատարին, փորձել է հասնել օգնության նրան: Հրամանատարը հրահանգել է` հետ գնալ, բայց Քյարամը չի լսել: Հենց այդ պահին էլ մի քանի ադրբեջանցիներ նրան սպանել են, այնուհետ գլխատել՝ իրենց հետ տանելով գլուխը: Հիշեցնենք, երիտասարդին վերահուղարկավորեցին կիրակի օրը, երբ ադրբեջանական կողմը վերադարձրեց նրա գլուխը:
Հրանտ Ղարիբյանը Ստեփանակերտից էր, 69 տարեկան, պայմանագրային, շարքային:
Շարունակությունը՝ այստեղ