Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը ծանոթացել է Գերմանիայի բարձրագույն կրթական համակարգին

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունն ապրիլի 3-9-ը ճանաչողական այցով գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և ծանոթացել Գերմանիայի բարձրագույն կրթական համակարգին, իրականացնել փորձի փոխանակում երկու երկրների միջև:  Պատվիրակության կազմում էին` Կրթության ազգա յին ինստիտուտի փոխտնօրեն Ա.Բախշյանը, ԿԳն բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, իրավաբանական և հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության աշխատակիցներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից` հավելելով. «Այցն իրականացվել է Եվրոպական Միության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության զարգացում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագրի շրջանակներում: Հյուրընկալող կողմ է հանդիսացել ԳԴՀ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը: Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի բարձրագույն կրթական համակարգին, իրականացնել փորձի փոխանակում երկու երկրների միջև: Ներկայումս մշակվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և հայկական պատվիրակությանն առավելապես հետաքրքրել է Գերմանիայի  բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:

Հայկական կողմի այցելությունը մեկնարկել է Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարությունում` ԵՄ թվինինգ ծրագրի թիմի համաղեկավարի և նախարարության ղեկավար կազմի հետ ունեցած հանդիպումից: Ողջունելով հայկական պատվիրակությանը` ԵՄ թվինինգ ծրագրի թիմի համաղեկավարը հիշատակել է 2015 թվականի մայիսին Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և Երևանի կոմյունիկեն, որում ամրագրվել են բարձրագույն կրթության  ոլորտի հետագա զարգացումները: Նա նշել է, որ գերմանական պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել գագաթաժողովին` հույս հայտնելով, որ հայ-գերմանական կապերը կրթության ոլորտում նոր զարգացում կապրեն:

Այնուհետև ներկայացվել են դաշնային և երկրամասերի մակարդակում նախարարության հիմնական գործառույթները, մասնավորապես, Գերման իայի բարձրագույն կրթության ռազմավարական հիմնական բաղադրիչները` ՏՀՏ ոլորտ, գերազանցության կենտրոններ, նորարարական ծրագրեր: Ընդգծվել է, որ Գերմանիայում բարձրագույն կրթության քաղաքականության մշակմամբ հիմնականում զբաղվում են 16 երկրամասերի նախարարությունները, իսկ դաշնային մակարդակով նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` դաշնային բյուջեի հաշվին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Գերմանիայի բուհական համակարգը. ըստ այդմ` Գերմանիայում ներկայումս գործում է 425 բուհ, այդ թվում` 90 ոչ պետական, ինչպես նաև խոշոր գիտահետազոտական հ աստատություններ: Իրականացվում է 18000 կրթական ծրագիր: Գերմանիայի բուհերում սովորում է 2.8 մլն ուսանող, 300 հազար օտարերկրյա, այդ թվում` 867 հայ ուսանող: Առկա է 662 հազար ակադեմիական, 45000 պրոֆեսորական կազմ, 27 հազար PHD ուսանող: Բուհերի 94 տոկոսը ֆինանսավորումը ստանում  է պետական բյուջեից:

Նշվել է, որ շուրջ 150 հազար գերմանացի ուսանողներ սովորում են արտերկրում` նպաստելով շարժունության և փոխանակման ծրագրերին:  Բացի այդ, Գերմանիայում ուսանում է 320 հազար արտասահմանցի ուսանող` փոխանակման և ամբողջական կրթական ծրագրերով: Հայկական պատվիրակության անդամներին հետաքրքրել են մի շարք հարցեր, մասնավորապես, ինչպես է բուհական համակարգն արձագանքում երկրամասի տնտեսական կարիքներին և արդյոք առկա է կադրերի պակաս որևէ ոլորտում, ինչպես նաև ինչպիսին է գերազանցության կենտրոնների գերմանական մոդելը:

Պատվիրակությունն այցել է նաև Նորթռայն Վեսթֆալիա երկրամասի կրթության և մշակույթի հարցերի նախարարների խորհուրդ: Խորհրդի անդամ են հանդիսանում Գերմանիայի բոլոր 16 երկրամասերի նախարարներ: Խորհուրդը համակարգում է հանրակրթության, բարձրագույն և շարունակական կրթության և մշակույթի ոլորտները: Խորհրդի հիմնական գործառույթներն են` ապահովել շարժունությունը երկրամասերի միջև, վերահսկել որակի ստանդարտները, երաշխավորել որակավորումների համադրելիությունը և դիպլոմների փոխճանաչելիությունը:

Ըստ գերմանացի գործընկերների` խորհրդի հիմնական սկզբունքն է` բոլոր 16 երկրամասերի միջև ապահովել փոխհամաձայնություն, որպեսզի երկրամասերի ուսումնական և ակադեմիական շրջանակները հեշտությամբ մասնակցեն փոխանակման ծրագրերին և պահպանվի հավասարության սկզբունքը: 

Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԵՄ բարձրագույն կրթության ազգային գործակալության և ռեկտորների խորհրդի ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ ազգային գործակալությունը հիմնականում զբաղվում է Էրազմուս+ ծրագրով, որի հիմնական գործառույթն է` խորհրդատվական և ֆինանսական աջակցություն տրամադրել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների շարժունության ապահովման և բուհերի կարողությունների զարգացման ուղղությամբ:

Որպես հիմնական թիրախ` մատնանշվել է այն նպատակը, որ առաջիկա տասնամյակում գերմանացի ուսանողների շարժունությունը կազմի 50 տոկոս. ներկայումս այդ թիվը կազմում է 30-35 տոկոս: Իսկ որպես հիմնական մարտահրավերներ` նշվել է ուսանողների բարձր առաջադիմության ցուցանիշը, բարձրագույն կրթության հասանելիությունը, դասախոսների շարժունության ապահովումը:

Հայկական կողմին, մասնավորապես, հետաքրքրել է կրեդիտների կուտակման և ճանաչման, մանկավարժական կրթության պրակտիկայի անցկացման, ինչպես նաև էրազմուս-բուհ-նախարարություն համագործակցության հարցերը:  Ռեկտորների խորհրդի անդամը ներկայացրել է խորհրդի կազմը, որը բաղկացած է պետական և պետական հավատարմագրում ստացած 268 անդամ բուհերի ներկայացուցիչներ: Խորհրդի հիմնական գործառույթն է` տեղեկատվություն տրամադրել բուհերին, առաջարկել հա յեցակարգային մոտեցումներ, կարևոր դերակատարում ունենալ բարձրագույն կրթության քաղաքականությանը վերաբերող հարցերում: 

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Գերմանիայի հավատարմագրման խորհրդի և Բիզնեսի կառավարման  հավատարմագրման գործակալության /FIBAA/ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում ներկայացվել է Գերմանիայում իրականացվող հավատարմագրման գործընթացը:

Նշվել է, որ գործում է հավատարմագրման խորհուրդ, որը լիցենզիա է տրամադրում հավատարմագրման գործակալություններին, որոնք էլ իրենց հերթին իրականացնում են բուհերի կրթական ծրագրերի և հավատարմագրման համակարգի հավատարմագրում:
ՀՀ ԿԳՆ պատվիրակության հերթական այցելությունը Բոննի համալսարանն էր: Բուհը, որը 200 տարվա պատմություն ունի, ավանդական, միաժամանակ ժամանակակից կրթություն տրամադրող ուսումնական հաստատություն է: Բուհի պրոռեկտորի ներկայացմամբ` համալսարանը հետազոտական ուղղվածության ուսհաստատություն է, որի հիմնական մոտեցումն է` հետազոտության անմիջական կիրառությունը ուսման մեջ:

Նշվել է, որ բուհն ունի 34 հազար ուսանող, որից 4200 արտասահմանցի, 500 պրոֆեսոր, 4000 պրոֆեսորադասախոսա կան կազմ: Բոննի համալսարանում սովորում է 12 հայ ուսանող, ովքեր ուսանում են արվեստի և մարդկային ռեսուրսների, մաթեմատիկայի, բնագիտական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: Բոննի համալսարանը պետբուջեից ֆինանսավորվող բուհ է: Հայկական պատվիրակության խնդրանքով բուհի պրոռեկտորը մանրամասն ներկայացրել է բուհի կառավարման խորհրդի մոդելը, ռեկտորի ընտրության կարգը, կրթական ծրագրերը, որակի ապահովման մեխանիզմները, բուհի միջազգայնացման և այլ հարցեր: 

ԿԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Բրյուլ քաղաքում տեղակայված Կիրառական գիտությու նների եվրոպական համալսարան, որը մասնավոր, պետական հավատարմագրում ունեցող ուսհաստատություն է: Բուհի ներկայացուցիչները հիմնականում ներկայացրել են Գերմանիայում լայն կիրառություն ստացած Dual ծրագրի մոդելը: Այն է` բուհը մի կողմից առաջարկում է տեսական մաս /50 տոկոս/, և ի տարբերություն ավանդական բուհերի` նաև պրակտիկ մաս /50 տոկոս/:

Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծ է բուհի և գործատուի միջև կապը, համատեղ են մշակվում ուսումնական ծրագրերը` գործատուների կարիքները հաշվի առնելու համար: Որպես ծրագրի առավելություն` նշվել է այն փաստը , որ ուսանողը ստացած տեսական գիտելիքները միանգամից կիրառում է պրակտիկայում` այդ ընթացքում վերհանելով խնդիրները և առաջարկելով լուծումներ: Ծրագրով լուծվում է նաև ուսանողի զբաղվածության խնդիրը ինչպես ուսումնառության, այնպես էլ բուհն ավարտելուց հետո:

Նշվել է, որ Գերմանիայում կրթության այս ձևը մեծ կիրառություն ունի. 2004 թվականին իրականացվել է  212 ծրագիր, 2014 թվականին արդեն այդ թիվը հասել է 1505-ի: Dual ծրագիրը ունի երկու մոդել` բլոկային /մեկ կիսամյակի ընթացքում 3 ամիս տեսական և 3 ամիս պրակտիկ գիտելիքներ, իսկ 5-րդ կիսամյակը ուսուցում արտասահմանում/ և երկրորդ մոդել` 2+3 /շաբաթվա ընթացքում 2 օր ուսուցում, 3 օր` պրակտիկ մաս, իսկ 5-րդ կիսամյակը ուսուցում արտասահմանում/: Բուհում գործում է նաև Կարիերայի կենտրոն, որն արդյունավետ համագործակցում է շուրջ 600 խոշոր և փոքր գործատուի հետ: Հայկական կողմին հետաքրքրել են պետական բուհերի հետ մրցակցության ապահովման, ինչպես նաև տվյալ մոդելի պարագայում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորության հարցը: 

ԿԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ գրասենյակ: Նշվել է, որ Գերմանական ակադեմիա կան փոխանակման ծառայությունը համալսարանների ասոցիացիա է, որին 40 տոկոս ֆինանսավորվում է տրամադրում տվյալ երկրի ԱԳՆ-ն, 23 տոկոսը` Կրթության նախարարությունը, 9 տոկոսը` տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունը, 15 տոկոսը` ԵՄ-ն, 13 տոկոսը` այլ աղբյուրներից` այլ երկրների կառավարությունների կրթաթոշակային ծրագրեր:

Անդրադառնալով DAAD-ի գործունեությանը` բանախոսները նշել են դրա հիմնական ռազմավարական ուղղությունները` լավագույնների համար կրթաթոշակների առաջարկներ, միջազգայնացում և ակադեմիական համագործակցության դաշտում փորձագիտությ ան ձևավորում: DAAD-ի կազմում են 238 անդամ բուհ և 107 ուսանողական կազմակերպություն: DAAD-ի ծրագրերից օգտվում է 1 մլն 175 հազար գերմանացի և 860 հազար արտասահմանցի ուսանող:

Նշվել է, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը շատ երկրներում ունի տեղեկատվական կենտրոններ, այդ թվում` Հայաստանում, որի գրասենյակը, ըստ բանախոսների, ակտիվ գործունեություն է ծավալում: DAAD-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հետխորհրդային տարածքում ՌԴ-ից հետո Հայաստանը երկրորդ պետությունն է, որի քաղաքացիները հետազոտությունների համար ստանում են ամենամեծ թվով կրթաթոշակ ներ, ընդ որում` և հայտ ներկայացնելիս, և կրթաթոշակ ստանալիս: DAAD-ի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել նաև Գերմանիայի Գործատուներիի կոնֆեդերացիայի ներկայացուցչի հետ, որի ընթացքում ներկայացվել է բուհ-գործատու համագործակցությունը: Մասնավորապես, նշվել է, որ գործատուների կոնֆեդերացիան ընդգրկում է շուրջ 1 մլն գործատու, որի նպատակն է` բարձրաձայնել գործատուների շահերը, այդ թվում` կրթության ոլորտում: 

Հայկական պատվիրակությունը այցել է Գերմանիայի բնական և հումանիտար  գիտության խորհուրդ, որտեղ ներկայացվել է խորհրդի հիմնական առաքելու թյունը, այն է` մասնավոր բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում  և պետական բուհերի գործունեության աուդիտի արդյունքում խորհրդատվության տրամադրում: Նշվել է, որ կառույցը գիտական գործունեություն չի ծավալում. այն հիմնականում խորհրդատվություն է տրամադրում կրթական բոլոր կառույցներին: 

ԿԳՆ պատվիրակության այցի արդյունքում հայկական կողմը հնարավորություն է ստացել գերմանական փորձը համադրել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի հետ: Ձեռքբերված փորձը կնպաստի  բարձրագույն կրթության քաղաքականության մշակման և Հայաստանի բարձրագույն կրթ ության համակարգում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման գործին»:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun