Հակառակորդի թվով երկու ուղղաթիռներ և հինգ տանկ խոցած 3 զինծառայողները պարգևատրվեցին ավտոմեքենաներով
SocietyՀակառակորդի թվով երկու ուղղաթիռները խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանը, Գևորգ Մանուկյանը և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանն այսօր պարգևատրվեցին մեքենաներով. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլայանը:
Մեքենայի բանալիները զինվորներին փոխանցեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԼՂՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Հպարտանում եմ ձեզանով և հայորդիներով, ովքեր այս օրերն ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»,-Ազատության ուղիղ եթերով ասաց վարչապետը:
Արտակ Բեգլայանը նշեց, որ ավտոմեքենաները նվիրվել են բարերարների՝ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից: