Վթար Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին
SocietyԱպրիլի 13-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով շրջված «Reno» մակնիշի CA 5272 BH պ/հ ավտոմեքենայի ուղղման աշխատանքներն իրականացնելիս ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքաքսուքային նյութերի արտահոսք. ճանապարհի լվացման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: