Իսլամական վեհաժողով կազմակերպությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով
BlogԻսլամական վեհաժողով կազմակերպությունը (ԻՎԿ) ստեղծել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով: Սրա մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«ԻՎԿ-ի դերն ու նշանակությունն ավելի որոշիչ կլինի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի պատճառով առաջացած հակամարտության ելքի վրա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում ԻՎԿ-ի արտգործնախարարների հետ հանդիպմանը:
«Տարածաշրջանը պատերազմի վտանգի առջև է կանգնել հայ ապստամբների պատճառով, ովքեր 1991թ.-ին Ադրբեջանի հետ գնացին առճակատման ՝ ապստամբություն բարձրացնելով Լեռնային Ղարաբաղում»,- իր մտքի փայլատակումները շարունակել է Չավուշօղլուն:
Նշեմ նաև, որ այս գագաթնաժողովին ԻՎԿ-ի նախագահությունը երկու տարով կստանձնի Թուրքիան:
Ադրբեջանը նույնպես հանդիսանում է ԻՎԿ-ի անդամ և մշտապես փորձում է կազմակերպության քաղաքական, տնտեսական , ֆինանսական ներուժը և աջակցություն ստանալ ԼՂ հարցում: