Ռուսաստանի դեսպանատան դիմաց ավարտվեց բողոքի ակցիան
SocietyՌուսաստանի Դաշնությունից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով բողոքի ակցիան ավարտվեց ՌԴ դեսպանատան առջեւ: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորեցին սփյուռքահերին բողոքի ակցիաներ անցկացնել ոչ միայն Ադրբեջանի դեսպանաների մոտ, անլեւ Ռուսասատնի դեսպանատան դիմաց եւ պահանջել Ռուսաստանից վերջ դնել ագրեսոր քաղաքականությանը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնողը եւ Ադրբեջանին զենք վաճառողը հենց Ռուսաստանն է, սակայն ռուսաստանաբնակ մեր հայերնակիցներն այդպես էլ ոչ մի ցույց չարեցին Ռուսաստանում եւ չպաշտպանեցին իրենց արժանապատվությունը:
Նշենք, որ բողոքի ակցիայի ամսնակիցները Ռուսաստանից պահանջում էին
-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները ,իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը,
-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: