Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ

Society

Երևանի քաղաքապետարանում շարունակվում են մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծային առաջարկների քննարկումները:

Հերթական հանդիպում-քննարկումը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ էր: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և ծրագրի պատասխանատուների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի ներկայացուցիչները, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, համայնքային թանգարանների տնօրեններ և ոլորտի ակտիվ ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալը, կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ընդգծել է, որ «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի իրագործումը ևս մեկ քայլ է՝ Երևանն ավելի ներկայանալի դարձնելու համար:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը, ի դեմս մշակույթի և տուրիզմի վարչության, մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ունի իր հստակ քաղաքականությունը, որի շնորհիվ Երևան այցելող զբոսաշրջիկների համար մեր քաղաքն ավելի հետաքրքիր դարձնելու համար  բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչվել: Առաջիկա մեր ծրագրերում «Վերնիսաժի» արդիականացումն այս առումով կարևորագույն ծրագրերից մեկն է, որն, անշուշտ, կնպաստի նաև ոլորտի զարգացմանը: Նախագծերի քննարկման փուլում մենք առանձնահատուկ կարևորում ենք նաև ձեր կարծիքներն ու առաջարկները»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Ներկաները, ողջունելով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման, ինչպես նաև այն որպես զբոսաշրջային վայր դարձնելուն միտված Երևանի քաղաքապետարանի ծրագիրը, ընդգծել են, որ այն մեծապես կնպաստի քաղաքային զբոսաշրջության  զարգացմանը: Ոլորտի մասնագետները, ծանոթանալով նախագծերին, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Մասնավորապես, «Վերնիսաժի» տարածքում զբոսաշրջային ավտոբուսների կայանման համար առանձին կայանատեղիներ ունենալու առաջարկի առնչությամբ քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այն անպայման հաշվի կա ռնվի նախագծերում:

Ընդգծելով, որ վերակառուցումից հետո «Վերնիսաժը» Երևան այցելող զբսաշրջիկներին ներկայացվելու է որպես մայրաքաղաքի և, առհասարակ, հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող յուրօրինակ այցեքարտ,  ներկաները կարևորել են նաև տարածքում արվեստանոցների ստեղծումը, որոնցում մայրաքաղաքի հյուրերը կկարողանան անձամբ, օրինակ, կավից որևէ առարկա պատրաստել կամ էլ գորգագործությանը ծանոթանալ:

Հաշվի առնելով «Վերնիսաժի» բազմաֆունկցիոնալ նշանակությունը՝ առաջարկ է ներկայացվել նաև միջոցառումների կազմակերպման համար առանձին փոքր հրապարակ-հարթակ ունենալու գաղափարը, որտեղ շաբաթ-կիրակի, նաև տոն օրերին կներկայացվեն ազգային մշակութային միջոցառումներ:

Անդրադառնալով «Վերնիսաժում» վաճառվող  ապրանքատեսականուն՝ ներկաներն առաջարկել են, որ տարածքում առևտուրն ամբողջությամբ կանոնակարգվի, և նախագծի իրագործումից հետո ներկայացվեն միայն վերնիսաժային ապրանքներ՝ արվեստի գործեր, ձեռագործ աշխատանքներ և այլն:
Ներկաներն առանձնացրել են նաև վաճառողների արտաքինի կանոնակարգման խնդիրը, ինչպես նաև տարածքում զբոսաշրջիկների համար սանհանգույցներ կառուցելու անհրաժեշտությունը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, շնորհակալություն հայտնելով քննարկմանը մասնակցելու հրավերն ընդունելու և ներկայացված առաջարկների համար, նշել է, որ դրանք անպայման կքննարկվեն մասնագետների հետ և կներառվեն նախագծի վերջնական տարբերակում:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025