Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեկնարկել է «Բաց խաղ» առաջնության հայտերի գրանցման փուլը

Society

Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը: Խաղերի նախագծման ոլորտն այսօր աշխարհում ամենազարգացած և տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է: «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանում նույնպես զարգացնել խաղային ինդուստրիայի ոլորտը, ստեղծել նոր բիզնես միջավայր և բարձրակարգ մասնագետներ:

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 3 փուլով, որոնց ընթացքում  մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված համակարգչային և բջջային խաղերը, ապա  փուլ առ փուլ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ զարգացնում դրանք: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի ստեղծման ոլորտի հայաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

«Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, - «Ամենամյա այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում և խրախուսում ենք տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարդներին, նպաստում նրանց հմտությունների զարգացմանը:  Մրցույթի մասնակիցները բացի այն, որ խաղերի ստեղծման մեծ գիտակ են դառնում, նաև ապագայում կարող են հանդիսանալ որպես  ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետներ»:

«Մեր ընկերությունը մշտապես կարևորել է նոր սերնդի կրթական զագացման աջակցությունը և տարիների ընթացքում մեծ ներդրում է կատարել թե´ ՏՏ ոլորտի զարգացման, թե´ այդ ոլորտում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: ԻՏՁՄ-ի հետ համագործակցությամբ հիմնել ենք ինժեներական լաբորատորիաներ ինչպես երևանյան, այնպես էլ մարզային, նաև՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: «Բաց խաղ» առաջնությունն այս համագործակցության տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծրագրավորման և կոդավորման ոլորտում բացահայտել և զարգացնել մեր երիտասարդ սերնդի ներուժը, որը հետագայում հիմք կծառայի խաղերի նախագծման ոլորտի զարգացմանը, բացի այդ հնարավորություն կընձեռի ձեռք բերված կոդավորման հմտությունները հետագայում գործածել նաև այլ բնագավառներում», - նշում է «Բաց խաղի» համակազմակերպիչ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ ‪‎Huawei-ը հանդես է գալիս որպես ‪‎«Բաց խաղ» մրցույթի պաշտոնական գործընկեր: Մենք խիստ կարևորում ենք Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը և երիտասարդ սերնդի առաջխաղացումը, այս պատճառով էլ շարունակական աջակցություն ենք ցուցաբերում կազմակերպիչներին և հաջողություն մաղթում բոլոր մասնակիցներին», - ընդգծում է Huawei ընկերության տնօրեն Տաթև Սարգսյանը:

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաև խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա:

 «Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտը և այլ մանրամասներ ներկայացված են www.opengame.am կայքում:

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն 2011թվականից իրականացվել է ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է, ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը:

_______________________________

ԻՏՁՄ-ն հիմնադրվելէ 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և  բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բացխաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր:

Ինֆորացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Շուշանիկ Ներսեսյան

Հանրային կապերի պատասխանատու                                                            

Հեռ.՝ 091 50 68 84

էլ. փոստ՝shushanik.nersesyan@uite.org

 

 «Յուքոմ» ընկերություն

Նաիրա Կարմիրշալյան

Հանրային կապերի պատասխանատու

բջջ.` 095 55 57 84

Էլ-փոստ՝ naira.karmirshalyan@ucom.am

 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025