Պարզ, արագ և առանց քիմիական նյութերի միջոց, որը կսպիտակեցնի ու թարմություն կհաղորդի հագուստին
LifestyleԵթե ցանկանում եք խնայել գումարները և միևնույն ժամանակ ունենալ սպիտակ, մաքուր և թարմ հագուստ, ապա Ձեզ կօգնի սպիտակ քացախը։ Անհրաժեշտ է ընդամենը հագուստները մեքենայի մեջ լցնելուց և միացնելուց հետո, երբ սկսում է ջրի հոսքը, ավելացնել նաև կես բաժակ սպիտակ քացախ։
Քացախը ոչ միայն սպիտակեցնում է հագուստնեերը, այլ նաև կարող է փոխարինել փափկեցնող միջոցներին։ Քացախը նաև արդյունավետորեն հագուստից հեռացնում է քրտինքի, ծխախոտի հոտն ու դեզոդորանտների հետքերը։
Եթե ցանկանում եք հագուստի վրայից հեռացնել որևէ հետք, ապա փոքր տարայի մեջ լցրեք տաք ջուր, ավելացրեք կես բաժակ քացախ և հագուստը դրեք քացախաջրի մեջ մինչև 8 ժամ։ Այնուհետ լվացեք սովորական ձևով և բոլոր հետքերն անհետացաած կլինեն։