Դրամը մարտին փետրվարի համեմատ արժևորվել է դոլարի նկատմամբ
EconomicsԸնթացիկ տարվա մարտին փետրվարի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.3 տոկոս և 1.5 տոկոս նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
Այս է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Ապառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2016 հունվար-մարտ» եռամսյակային ամփոփումը:
2016թ. մարտին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.4 տոկոսով և 0.7 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների ու հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2.3 և 3.0 տոկոս հավելաճ: 2016թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 486.3 դրամ ` գերազանցելով 2015թ. մարտի համապատասխան 477.7 դրամ ցուցանիշը:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2016-ի փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 493.6 դրամ: