Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հովիկ Աբրահամյանի փաստաբանները

Սովորաբար ընդդիմությունը պետք է իմանա, թե ինչ է ուզում կամ ում է ուզում, ինչի դեմ, կամ գոնե ում դեմ է պայքարում: Դատելով մեր ընդդիմության հատկապես վերջին օրերի քայլերից ավելի եմ ամրապնդվում այն համոզմունքի մեջ, որ մեր ընդդիմության մոտ անոմալիա է, նրանք վերընշվածներից ոչինչ չգիտեն, այլ գիտեն միայն մի բան, թե հանուն ում են պայքարում: Եվ այդ երջանիկ մարդը, ում հանդեպ սիրուց վառվելով մեր ընդդիմությունը կորցրել է իր քունը, ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա ես չեմ ասում, այլ իրենք՝ ընդդիմադիրներն են ասում: Նայե՛ք. օրեր առաջ հայ քաղաքական մտքի ռահվիրա, ժառանգական Ռուբեն Հակոբյանը հանրությանը ներկայացրել է իր մտքի արգասիքը հետևյալ տեսքով՝ «Հիմա ով պահանջի վարչապետի հրաժարականը, նշանակում է՝ նա չի հասկանում, թե Հայաստանում ինչ պետական համակարգ է»: Պատկերացնում եք, չէ՞, թե որքան անհասկացող ենք մենք, նույնիսկ չգիտենք, թե ինչ է Հայաստանի պետական համակարգը, իսկ Հակոբյանը գիտի, նա ամեն ինչ գիտի. վարչապետին ոչ մի դեպքում փոխել չի կարելի, իհարկե, եթե վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Օրինակ, երբ Տիգրան Սարգսյանն էր, փոխել կարելի էր, նույնիսկ անհրաժեշտ էր, և նույն Ռուբեն Հակոբյանն իր նման մտքի տիտանների հետ ջանք չէր խնայում այդ ուղղությամբ, չլինելով իրավաբան՝ դարձել էր դատախազ և մեղադրանքներ էր, որ ներկայցնում էր նախկին վարչապետին: Վարչապետը փոխվեց, եկավ նորը, որը չկարողացավ փոխել իրավիճակը, կարելի է ասել՝ ոչինչ չարեց բացի իր մի քանի բարեկամներին աշխատանքի տեղավորելուց: Այսպիսով, ոչինչ չփոխվեց, փոխվեց միայն մի բան՝ Ռուբեն Հակոբյանի և իր նման հանճարների դերը՝ նրանք այլևս դատախազ չեն, այլ դարձել են դատապաշտպան, Հովիկ Աբրահամյանի փաստաբան: Հովիկ Աբրահամյանի մեկ այլ փաստաբան, արդեն նախկին երիտասարդ և մտքի գիգանտ ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանն արդեն հանրահավաքի ժամանակ ավելի զարգացրեց իր ժառանգական գործընկերոջ միտքը: Սա արդեն մեկնաբանել պետք չէ, սա պարզապես նայել է պետք, կարդալ՝ «Եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան փոխարինելու է Լիսկան»....Եվ սա ասվել է մի այնպիսի տոնով ու ձայնով, կարծես թե ինքը առնվազն Ուիլյամ Վոլոսն է, որը մեզ առաջնորդելու է դեպի փրկություն և հանուն ազատության պատրաստ է զրկվել նույնիսկ իր գլխից: «Այսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատական հեղափոխություն»,- ասում է մեր հեղափոխական գիգանտը և տպավորություն է ստեղծվում, որ հիմա Դանկոյի նման կպատռի կուրծքը, կհանի իր սիրտը և կառաջնորդի մարդկանց դեպի փրկություն, բայց մի պայմանով՝ Հովիկ Աբրահամյանը պետք է մնա: Ինչու՞: Որովհետև եթե նա չլինի, կլինի Լիսկան: Վերջացավ: Հանճարեղ է: Բրավո: Եվ վերջապես, Հովիկ Աբրահամյանի փաստաբանների «Սուրբ երրորդությունն» ամբողջացրեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը՝ Վարդան Օսկանյանը, ով իր մտքի փայլատակումներով «ոյեվէ» կերպով չցանկացավ զիջել իր գործընկերներին: «Անիմաստ է վարչապետի հրաժարականը պահանջել, համակարգն է պրոբլեմը»,- ասաց դեռ ոչ հեռավոր անցյալում այդ նույն համակարգի կարկառուն ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ՝ իր ներկայությամբ միաժամանակ լռեցնելով մի հարց, որը միշտ օրակարգային էր ընդդիմության մոտ՝ մարտի 1-ը: Իսկ վերջին հանրահավաքում տպավորություն էր, որ մարտի 1 ընդհանրապես չի էլ եղել: Եվ պատճառը պարզից էլ պարզ էր՝ ախր ինչպե՞ս կարող էին նման հարց բարձրացնել՝ կանգնելով նույն հարթակում մի մարդու հետ, ով մարտի 1-ի ոճրագործությունն արդարացնողներից էր: Ինչևէ, Հովիկ Աբրահամյանի փաստաբաններն աշխատում են եռանդով, նույնիսկ այն աստիճան, որ նրանց աշխատանքից, միգուցե նաև Աբովյանում գտնվելու փաստից կամ էլ կրկին Ուիլյամ Վոլոսի կերպարով ոգեշնչվելով՝ ոգևորվում են նրանց որոշ թիմակիցներ և սկսում հրապարակավ «Տիրոջ մեր» հայհոյելը: Դե ի՞նչ ունեն վախենալու, եթե նման փաստաբաններ ունեն կողքներին: Եթե այդ մարդիկ կարողանում են պաշտպանել Հովիկ Աբրահամյանին, Արամ Մանուկյանն ինչ է՞, որ հարկ եղած դեպքում նրան էլ չկարողանան պաշտպանել: Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts