ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց արգումենտների. Հերմինե Նաղդալյան
EconomicsԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց արգումենտների:
«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունների հետ կապված հնարավոր է, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի:
«Մենք չեն համարում, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը ակտուալ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք համարում են, որ ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց փաստարկների:
«Ուստի, այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ԵՏՄ-ի հասցեին, այնքան էլ տեղի չեն: Բնական է, մենք հասկանում ենք ենթատեքստում ինչ է, որ փորձում են հակաետմական հայտարարություններ և մտադրություններ սերմանելու, բայց մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որն ունի տնտեսական նպատակներ և դեռևս շատ կարճ կենսագրություն, որպեսզի վերջնականապես կայացած լինի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ձևավորված լինի համագործակցությունը»:
Հերմինե Նաղդալյանն ասաց նաև, թե բնական է, որ այդ պետությունները մի շարք հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր շահեր, տարբեր բարեկամներ, տարբեր մտածողություն:
«Ժամանակ է պետք, որ այն կայանա և մշակվեն միասնական մոտեցումները; Այդ նպատակով համարում ենք, որ ԵՏՄ-ին անդամակցելն իսկապես առողջ ընտրություն է և ապագա ունեցող, և մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը այդ միությունում»,-ասաց Հերմինե Նաղդալյանը: