Համաշխարհային պատմության ամենահանդուգն ու խելահեղ ռազմական արշավանքներից մեկը
BlogԴավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաշխարհային պատմության ամենահանդուգն ու խելահեղ ռազմական արշավանքներից մեկը, որը կատարել էր հին աշխարհի ամենատաղանդավոր զորահրամանատարներից մեկը' կարթագենցի Հանիբալը....
Համաշխարհային պատմության մեջ ամեհահետաքրքիր և «խենթ» ռազմական արշավանքներից մեկը կազմակերպել է կարթագենցի երիտասարդ զորավար Հանիբալը: Այդ ժամանակ Կարթագենի հավերժական թշնամի Հռոմը Հանիբալի հոր Համիրկալի հետ մղված կռիվներում կարողացավ գերիշխանություն հաստատել ամբողջ միջերկրածովյան ավազանում, և կարթագենյան հզոր նավատորմը ուղղակի անզոր էր այդտեղ: Հանիբալը լինելով խիզախ զորհրամանատար, դրա հետ մեկտեղ փայլուն ռազմավարական ունակությունների տեր անձնավորություն էր: Նա որոշեց կատարել անհնարինը'Հյուսիսային Աֆրիկայից անցնել Ջիբլարթարի նեղուցը մտնել Պիրենեյան թերակղզի (Իսպանիա) և ցամաքով շարժվելով անցկացնել իր զորքը Ալպերով և կռիվ տալ հռոմեացիների դեմ հենց Ապենինյան թերակղզում:
Մ.Թ.Ա 218թ նա սկսեց իր արշավանքը: Արշավանքին մասնակցում էին 90 հազար զինվորներ: Նրանց զինուժի մաս էին կազմում ձիեր ինչպես նաև փղեր: Անցնելով Ջիբլարթարը, մտնելով Պիրենեյներ և շարունակելով ճանապարհը նրանք հանդիպեցին Ռոն գետի արգելքին: Հսկայական գետը նրանք կարողացան անցնել մի քանի մակույկներ պատրաստելով (յուրաքանչյուրը մոտ 60մ): Հանիբալի զորքերը այնուհետև հասան Ալպերին: Թվում է, թե Ալպյան լեռնաշղթան պետք է անանցանելի արգելք լիներ ձիերով և փղերով համալրված զորքի համար, այնուամենայնիվ Հանիբալի ինժեներների հնարամատության շնորհիվ հնարավոր եղավ ժայռերի մեջ անցքեր անել, այնուհետև կրակի և հատուկ նյութերի օգնությամբ հալեցնել քարե զանգվածը, որը իր հերթին թույլ տվեց ճանապարհներ բացել: Նրանք կարողացան անցնել նաև Ալպերը և մտնել Հյուսիսային Իտալիա: Հյուսիսային Իտալիայում սկզբնական հաջողություններ գրանցելով Հանիբալի զորքը Մ.Թ.Ա 216թ Իտալական Կան քաղաքի մոտ հանդիպեց Պիրենցե Բարոնի հրամանատարության տակ գտնվող հռոմեական 90 հազարանոց զորքին:
Տեղի ունեցած ճակատամարտում դրսևորվեց կարթագենցի զորավար ամբողջ տաղանդը, ով կարողացավ խորամանկել և ծուղակի մեջ դնել հռոմեական զորքին: Արդյունքում հռոմեական 90 հազարանոց զորքից ողջ մնաց միայն 3,5 հազար զինվոր: Այդ հաղթանակից հետո, սակայն Հանիբալը չկարողացավ որևէ օգուտ քաղել, քանի որ նրա զորքը բավականին հոգնել էր: Նա կարողանում էր հաղթել հռոմեացիներին առանձին ճակատամարտերում, սակայն բազմաթիվ փորձերից հետո այդպես էլ չկարողացավ գրավել Հռոմը: Մ.ԹԱ. 206թ Հռոմը անցավ հարձակման և ստիպելով Հանիբալին դուրս գալ Ապենինյան թերակղզուց պատերազմական գործողությունները տեղափոխեց Հյուսիսային Աֆրիկա: