«Արցա՛խ, մեռնեմ քո պայքարի ճշտության». Երուսաղեմի հայ երիտասարդների ցույցը՝ Իսրայելի ԱԳՆ-ի առջև
SocietyԵրեկ Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Իսրայելի ԱԳՆ շենքի առջև` Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով:
Ցույցի ընթացքում պարզվել են Արցախին զորակցող և Ադրբեջանի բռնարարքները դատապարտող պաստառներ: Ցուցարարները կոչ են արել Իսրայելի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել զենք վաճառել Ադրբեջանին, որն այսօր օգտագործվում է հայ զինվորի դեմ:
Ցույցի մասնակից հայ երիտասարդները երգել են «Ելե՛ք, հայե՛ր, պայքարի» և այլ ազգային-հեղափոխական երգեր:
Տեսանյութը՝ այստեղ:





