«Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25- ամյակին
SocietyՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ՝ 15-ից մայիսի 9-ը կանցկացվի «Թատրոն-X» 9-րդ հանրապետական փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փառատոնի բացման արարողությունը կկայանա ապրիլի 15-ին, ժամը 16:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Ծրագրի շրջանակում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան և Աբովյան քաղաքների 12 թատրոններ կներկայացնեն 2015 թվականին բեմադրված՝ դրամատիկ, տիկնիկային, պարային և կատակերգական ժանրի 14 ներկայացում:
Փառատոնը ներառում է նաև գրքի շնորհանդես. մայիսի 7-ին, ժամը 15:00-ին, Էջմիածնի «Մաչանենց» թատրոնում, հանրությանը կներկայացի Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գիրքը: