ՀՀ միջպետական ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից
SocietyՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 12:30-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-361-րդ կմ հատվածում տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացվել են: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ժայռաբեկորները հեռացվել են միջպետական ավտոճանապարհից, ճանապարհը մաքրվել է և այն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: