Պաղեստինի ղեկավարը Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ. BBC
International newsՊաղեստինի ազգային ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելին՝ Գազային հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար: Այս մասին հայտնել է բրիտանական BBC գործակալությունը:
«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պատժել Իսրայելին՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
Աբասը նշել է, որ Պաղեստինը բանակցություններ չի վարի Երուսաղեմի հետ մինչև օկուպացիան չավարտվի:
Իր հերթին, Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Պաղեստինի ղեկավարի ելույթը անվանել է կեղծիքով լի հրահրում:
Գազայի հատվածում տևած 50-օրյա հակամարտությունն ավելի քան 2000 պաղեստինցի և 73 իսրայելցու կյանք է խլել: