Հայրենիքին ծառայելը միայն երգ կամ ֆիլմի համար սցենար գրելով չէ. Քրիստ Մանարյանը սահմանին է
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանն այս օրերին Արցախում է՝ իր խոսքով ոչ թե արցախցիների կողքին լինելու, այլ զինվորների հետ միասին անհրաժեշտության դեպքում կռիվ տալու նպատակով:
Life.panorama.am-ի հետ զրույցում Քրիստ Մանարյանը պատմեց, որ դեռեւս ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի չէին ունեցել վերջին իրադարձությունները, երբ ընկերներին իր պատրաստակամությունն էր հայտնել անհրաժեշտության դեպքում գնալ սահման եւ զինվորների հետ հավասար պահպանել հայրենակիցների անդորրը.
«Դեռ շատ վաղուց իմ լավ ընկերներ Սարգիս Միքայելյանին եւ Արեգ Նազարյանին ասել էի, որ Աստված մի արասցե, եթե հարկ եղավ, ես ուզում եմ համալրել իրենց շարքերն ու գնալ Արցախ ու այդպիսով օգտակար լինել հայրենիքիս: Այսինքն, իմ՝ այստեղ մեկնելու որոշումը վաղուց էր կայացված: Հայրենիքին ծառայելը միայն երգ գրելով կամ ֆիլմի համար սցենար գրելով չէ, եթե այսօր ես գիտեմ, որ կարող եմ անել ավելին, քան ուժերս ներում են, ուրեմն անկասկած պետք է անեմ: Իհարկե, պատերազմն ամեն մեկի խելքի բանը չէ, այստեղ բացի մեծ ցանկությունից եւ հայրենասիրությունից նաեւ ֆիզիկական տվյալներ են պետք, ինչով էլ մենք զբաղված ենք այս ընթացքում»,- նշեց դրամատուրգն ու ավելացրեց.
Շարունակությունը՝ այստեղ