Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դպրոցականները խոստանում են առաջիկայում ստեղծել բանակի համար օգտակար ռոբոտից մինչև մարդանման ռոբոտ

Society

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի թիմերն առաջիկայում նախատեսում են պատրաստել բանակի համար օգտակար ռոբոտից մինչև մարդանման ռոբոտ: Ապրիլի 16-ին կայացավ մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեցին մի քանի թիմերի ներկայացուցիչները:

Վեդի քաղաքի ավագ դպրոցի թիմի անդամ Ալեքսան Ալեքսանյանի խոսքով, երբ իրենց ռոբոտը երկաթ է գտնում, սարքի վրայի լույսն անջատվում է, միաժամանակ ազդանշան է գալիս համակարգչին, ու իրենք այդպիսով հասկանում են, որ ռոբոտը կատարել է առաջադրանքը: «Այն կառավարվում է ինտերնետով, սարքերը շատ լավը չեն, նախատեսված են մրցույթի համար ու մինչև 5 սանտիմետր խորությամբ գտնվող երկաթի կտորն են գտնում»,- ասաց նա:

Ալեքսանը տեղեկացրեց, որ ական փնտրող ռոբոտ պատրաստելու առաջին փորձն էր, բայց մինչ այդ իրենք ստեղծել են երկու այլ ռոբոտներ, որոնցից մեկը Դիջիթեք ցուցահանդեսի բացումն է  կատարել` ժապավենը կտրելով: «Երկրորդն էլ բանակին օգնական ռոբոտն է, որը պետք է օգներ զինվորներին` հասցնելով առաջին բուժօգնություն: Ուներ երկու դարակ, որոնք բացվում էին ու նկարում հակառակորդի դիրքերը, մյուսն էլ պետք է ռումբ նետեր հակառակորդի սահմանների վրա: Իսկ եթե հայտնաբերվում էր ռոբոտը, իր վրա պետք է լիներ ինքնաոչնչացման համակարգ, որի արդյունքում թշնամուն կտար մեծ մարդկային ու տեխնիական կորուստներ: Ապագայում կպատրաստենք բանակին օգտակար ռոբոտ, պարզապես մեզ դրա համար անհրաժեշտ են հատուկ սարքեր»,-նշեց աշակերտը: 

Սիսական թիմը ներկայացնող Արմեն Ենոքյանն էլ անկեղծացավ` նշելով. «Ճիշտն ասած՝ մեր ընկերներն էին դիմել մասնակցության համար, մենք չգիտեինք, բայց քանի որ իրենք այստեղ չեն, մենք պետք է ներկայացնենք: Մրցույթի մասին իմացել ենք 3-4 օր առաջ և ձեռքի տակ եղած միջոցներով փորձել ենք պատրաստել ռոբոտը: Երկու սալիկ ենք համադրել. հեռաչափերով և ականը գտնելու սենսորով է ռոբոտը որոշում` որտեղ է ականը: Ֆիզիկապես նշում է այդ տարածքը, պարկ ենք սարքել, որի բերանը բացվում է, այդ տեղում ավազ է լցվում ու նորից փակվում է և անցնում մյուս ականների որոնմանը»: Նրա խոսքով՝ մինչև 8 սմ խորությամբ պահված ականները ռոբոտը հայտնաբերում է: 

«Դիջիթալ Քլաուդ» թիմը ներկայացնող Գյումրու Պոլիտեխնիկական համալսարանին կից ավագ դպրոցի խմբակավար Դավիթ Նիկողոսյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ռոբոտի ստեղծման մեջ կիրառել են հայկական արտադրության «ՍեՌոբ» ապարատային հարթակն ու Ռոբոտիքսի կոնյուկցիայի մասերը: Այս ռոբոտը ական գտնելու դեպքում նշյալ վայրերում տեղադրում է օղակներ, որոնք լցված են խողովակի մեջ: «Հետո ռոբոտը հետ է գնում, որ չբարձրանա ականի վրա ու չպայթի: Հետ է գնում, շրջվում աջ կամ ձախ ու մյուս ուղղությամբ է շարժվում»,-ասաց Դավիթ Նիկողոսյանը: Նրա խոսքով` իրեն ց ռոբոտը կարող է հայտնաբերել 6-7 սմ խորության վրա գտնվող ականներ:

Թիմը նախկինում էլ մասնակցել է ԱրմՌոբոտիքսի տարբեր մրցույթների: «Վերջինը, որ մասնակցել ենք, եղել է իրեր տարբերակող մրցույթը, առաջին տեղ ենք գրավել. Մեր ռոբոտը բոլոր իրերն ու տարաները կարողացել է ամբողջովին տեղադրել իրենց տեղերում: Մասնակցել ենք նաև սև գծին հետևող ռոբոտի մրցույթին, որի ժամանակ էլ գրավել ենք երկրորդ տեղը: Առաջիկայում ուզում ենք մարդանման ռոբոտ պատրաստել Դիջիթեքի համար: Ուզում ենք քայլող ռոբոտ լինի, քանի որ մինչ այժմ եղել է անիվների վրա»,-նշեց խմբակավարը: 

Թալինի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի ProRobot թիմի անդամ Վիգեն Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց ռոբոտը հայկական «ՍեՌոբ»-ի և «Լեգո»-ի համադրություն է: «Ռոբոտն աշխատում է երկաթ զգացող սենսորով, երբ զգում է ական, նշում է տեղը և մեկ դետալ նետում: 2-3 սմ խորության վրա գտնվող ականը հայտմաբերում է վայրկյանների արագությամբ»,-ասաց Վիգեն Խաչատրյանը` հավելելով, որ ռոբոտը պատրաստելու համար ծախսել են 10-15 օր: «Մենք չենք փորձել ռոբոտի տեսքը նայել ինչ-որ տեղից, մեր կարողություններով եÝք պատրաստել: Մենք մասնակցել ենք գծին հետևող ռոբոտների մրցույթին, մրցանակային տեղ չենք զբաղեցրել, բայց լավ ցուցանիշ ենք գրանցել: Մենք կփորձենք մասնակցել շատ այլ մրցույթների ևս»,-հավալեց Վիգենը: 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025