Չի կարող օգնությունը զինվորին չհասնել. ԱԻՆ աշխատակիցը ներկայացնում է, թե ինչպես է իրականացվում հումանիտար բեռի տեղափոխումը
SocietyTert.am-ը գրում է.
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Աջակցություն իմ Արցախին» նշանաբանով հումանիտար օգնության առաջին շարասյունը 11 մեքենաներով շարժվել է Երևանից դեպի Ստեփանակերտ ապրիլի 9-ին, ներկայումս պատրաստվում են օգնության երկրորդ շարասյունն ուղարկել:
«Այնուհետև Ստեփանակերտում ստեղծված կենտրոնական օպերատիվ շտաբը ընդունում է օգնությունը և նպատակային ուղղորդում՝ ըստ կարիքների և կարիքավորների»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք ճշտել են կարիքները և ԱԻՆ-ի կայքում տարածել են հայտարարություն, թե ինչ ուղարկելու անհրաժեշտություն կա: «Մենք նշել ենք, որ խնդրում ենք հնարավորության սահմաններում սննդամթերք չդնել, որովհետև այնտեղ դրա կարիքը չկա, դրա փոխարեն անհրաժեշտ են գուլպաներ, վարտիք, շապիկ, քնապարկ, անհատական հիգիենայի օգտագործման պարագաներ, անձրևաթիկնոց: Երկրորդ շարասյունն ենք պատրաստում, բայց մարդիկ կան, որ դեռ սննդամթերք են բերում, և ստիպված ընդունում ենք»,- ասաց նա:
Շարունակությունը` այստեղ: