Կապիկները սեփական «մանկաբարձուհիներն» ունեն. գիտնականներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Կապիկները կարող են օրվա ցերեկային ժամերին ծննդաբերել «մանկաբարձուհու» օգնությամբ: Այսպիսի եզրահանգման է եկել չինացի գիտնականների մի խումբ: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Primates ամսագրում՝ գրում է korrespondent.net-ը:
Գիտնականների խումբը հետևել է վառ արտաքին տեսքով առանձնացող չինական կապիկների ցեղատեսակի վարքին: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները նկատել են հղի էգին, որը սկսել է ձայներ արձակել և կանչել մեկ այլ կապիկի: «Մանկաբարձուհին» անմիջապես օգնության է եկել և սկսել հոգ տանել ծննդաբերող ընկերուհուն:
Ծննդաբերությունը տևել է ընդամենը 4 րոպե 10 վայրկյան: Այն բանից հետո, երբ «մանկաբարձուհին» օգնել է հղիկ կապիկին ծննդաբերել, երկու էգերն էլ սկսել են լիզել ձագին: Նորածնին ցանկացել է նաև մոտենալ մեկ ուրիշ էգ, սակայն մայր կապիկը թույլ չի տվել: