Նստակյաց աշխատանքը ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա. փորձագետներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Մասնագետների խոսքով՝ նստակյաց աշխատանքը ազդում է նյարդային համակարգի գործունեության մեջ խնդիրների առաջացման հավանականության վրա: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Բացի այդ՝ փորձագետները նշել են, որ այդպիսի կենսակերպը կործանարար ազդեցություն ունի կանանց և տղամարդկանց հոգեկան աշխարհի վրա՝ միաժամանակ առաջացնելով բազմաթիվ հիվանդություններ:
Կատարված փորձի ընթացքում բժիշկները հայտնաբերել են, որ ինչքան երկար են նստել մասնակիցները, այնքան ավելի ուժեղ է եղել նրանց անհանգստության աստիճանը, ինչը վաղ թե ուշ հանգեցրել է նևրոզի: Փորձին մասնակցողների մոտ անհանգստության մակարդակը սկսել է բարձրանալ նստած դիրքում անցկացրած 2 ժամից հետո:
Փորձագետները նշում են, որ մարդկանց օրգանիզմի գործառույթները կարող են թուլանալ և վատթարանալ, եթե մարդը վարում է պասիվ կենսակերպ: