Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մոտ ապագայում եռակողմ հանդիպում կարող են ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Փաշազադեն:
Նա նշել է, որ Համայն Ռուսիո պատրիարքի հետ հանդիպման ժամանակ իրենք գլխավորապես քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Մենք մտքեր ենք փոխանակել խնդրի կարգավորման ուղիների վերաբերյալ: Մոտ ապագայում կարող է եռակողմ հանդիպում տեղի ունենալ իմ, Կիրիլի և Գարեգին Բ-ի միջև: Մենք քննարկել ենք այդ հանդիպումը և համաձայնության ենք եկել որոշակի հարցերի առնչությամբ: Ե’վ ես, և’ պատրիարքը հանդիպումներ կունենանք Գարեգին Բ-ի հետ: Առաջիկայում մենք կհստակեցնենք հանդիպման տարեթիվը և այն հարցեը, որոնք կքննարկվեն դրա ժամանակ»,- ասել է ԿՄՎ ղեկավարը: