Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Միդիա-Շանգալ»-ի ղեկավարը ուրախ է Իրաքի եզդիների ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար

Եզդիների ազգային միավորումհասարակական կազմակերպությանխորհրդի նախագահ  Ամո Շարոյանն իր ուրախությունն է հայտնել Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի կառուցման կապակցությամբ։ Ամո Շարոյանն« Արմենպրես»-ին հղած հաղորդագրությունում նշել է. «2016թ. ապրիլի 21-ը մեր հայաստանաբնակ, ինչու չէ՝ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական իրադարձություն է: Պատմական է, որովհետև աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երևան քաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով` կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:

Ստեղծագորության հիմնական մոտիվը «Մոր» կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմնավորում է մեր ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը մանկան հետ լուսնի թիկունքում թաքնվող արեգակի, եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշի ֆոնի վրա, որտեղ լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին:

Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է: Այն ամրագրում է  մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան` Շանգալ: Արևի ներքևի մասում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների «Լալշա Նուրանի» սրբատեղին, որը մենք՝ եզդիներս, Աստծո դրախտ ենք համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, այն ևս մեկ անգամ բարձրաձայնում է Օսմանյան կայսրությունում իրակա նացված մեր ժողովուրդների ցեղասպանության մասին և խնդիր է դնելու, որ Թուրքիան, ինչքան էլ ուրանա կատարած ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի և ամբողջ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունները:

Իրաքի եզդիաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ոճրագործության: ԻՊ-ի հրեշներն եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…

2014թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման ասաց, որ պետք է կանխել Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ն ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունը եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն, նաև կոչ արեց Հաագայի միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաև, որ իսլամիստների վերաբերմունքը եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցված ցանկության:

Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստան աշխարհը: Հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայսատանյան խմբեր: ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը կանգնեցնելու և եզդի փախստականներին օգնելու համար:

Ինչ վերաբերվում է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանն, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվադեպ անաղարտ և անշահախնդիր հարաբերությունները  պետք է պահենք աչքի լույսի պես: Եզդիները սրբությամբ պահել ու պահպանել են և մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը:  Աշխարհը` մենք, այսքան դաժանություն, ցավ անպատժելիություն, բռնություն չպետք է տեսնեինք: Այս դաժանությունը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև: Աշխարհն անտարբեր էր նու յնիսկ եզդի կանանց ու երեխաների ստրկավաճառության ընթացքում: Չէին տեսնում Միջերկրական ծովում խեղդվող եզդի երեխաներին: ԻՊ-ի դաժանությունները միայն դաժանություն չեն, մարդկության ամբողջական կորուստ են: Դաժան պատմությունը վկայում է, որ 2014թ. օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016թ. ապրիլի 2-ը կարծես թե այս ամենի շարունակությունն էր նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար, նրանց առջև վահանի նման կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը: Այս հուշարձանն ոգեկոչում է նաև մեր Արց ախի զոհված զիվորների հիշատակը:

Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը, ինչպես ասում է մեր նախագահ Ս.Սարգսյանը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել:

Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարվում եմ նրանց հիշատակի առջև»:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun