Ինչպես կիսած խնձոր. մայրեր ու դուստրեր (ֆոտոշարք)
LifestyleԲոլոր աղջիկները մանկուց երազել են կրել իրենց մայրիկների զգեստների պես գեղեցիկ հագուստներ: Այսօր շատ հայտնի դիզայներներ ի կատար են ածել այդ երազանքները՝ստեղծելով հավաքածուներ «Մայրիկներ-աղջիկներ» անվանմամբ: Փոքրիկ աղջիկները ևս լեդիներ են, նրանք էլ պետք է համապատասխան տեսք ունենան:
Մայրիկները, ունենալով գեղեցիկ և խնամված տեսք, օրինակ են ծառայում իրենց աղջիկներին՝ ձգտելու գեղեցիկին, գնահատելու կյանքի գեղագիտական կողմը և բարձր ճաշակը … Կրելով նույնատիպ հագուստ՝ երեխաների և մայրիկների միջև հոգեկան կապը և սերն ավելի է ամրապնդվում, և փոքրիկ բալիկը իրեն էլ ավելի երջանիկ և պաշտպանված է զգում:
Նույնատիպ հագուստ կրելու միտումը գալիս է Ամերիկայից: Մի աղբյուրի համաձայն՝ Մադոննան առաջինն էր, որ պատվիրեց միանման հագուստ իր և իր աղջկա համար, ում օրինակին սկսեցին հետևել շատ աստղեր:
Orer.am-ը պատրաստել է ֆոտոշարք, որտեղ մայրիկներն ու դուստրերը կարծես կիսած խնձոր լինեն:






















