Կարագից հրաժարվելը վտանգավոր է առողջության համար
LifestyleԴիետոլոգները զգուշացնում են, որ կարագից հրաժարվելը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բայց ազդեցություն չի ունենում սրտանոթային հիվանդությունների վրա: Այս մասին ասվում է ամերիկացի դիետոլոգների հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Medical Journal-ում:
Գիտնականները նպատակ են ունեցել ստուգել տարածված այն կարծիքը, որ բուսական յուղերն ավելի առողջարար են: Հետազոտությանը 20-97 տարեկան 9423 մարդ է մասնակցել:
Հիմա դիետոլոգները դժվարանում են պնդել, թե արդյոք բուսական յուղերն ավելի օգտակար են կենդանականից: Եվ խորհուրդ են տալիս զգույշ լինել տարբեր դիետաների հետևելիս: