Երևանում նորոգվել է բազմաբնակարան շենքերի 53 մուտք
SocietyԵրևանի քաղաքապետարան-վարչական շրջաններ-համատիրություններ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների նորոգման աշխատանքները, որոնց ընթացքում նաև ներկվում, բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 721 շքամուտք: Ապրիլի 15-ի դրու թյամբ մուտքերից 53-ն արդեն նորոգվել է: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ անհրաժեշտության՝ ծրագրում նախ ներառվում են բարեկարգման առաջնահերթ կարիք ունեցող շքամուտքերը: Շքամուտքերի վերանորոգման գործընթացը կշարունակվի մինչև աշուն: