Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վախ չուներ, շտապում էր հասնել, օգնել բոլորին, շտապում էր ապրել. ընտանիքը Արցախում հերոսաբար զոհված «Մոնումենտցի Կյաժի» մասին

Society

Shabat.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Մարտակերտում, հերոսի մահով զոհված 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի տանն եմ: Ռոբերտի ընտանիքը բազմանդամ է ու նրանցից յուրաքանչյուրն այնքան լուսավոր ու հարազատ է, որ կարծես հարցազրույցի եկած չլինեմ:

Սեղանի շուրջ են հայրը, մայրը, պապիկը, տատիկը, եղբայրը, հորաքույրը, ընկերները, վերջում նրանց է միանում ընտանիքի կրտսերը՝ մոտ 2-ամյա Գևորգը, ում Ռոբերտը Գևսիկ է կոչել:

Ողջ զրույցի ընթացքում Ռոբերտի հայրը՝ պարոն Ալեքսանդրը, անընդհատ մոտենում է պատուհանին ու վարագույրը բացելով, դուրս նայում, կարծես սպասում է…

Թվում է, թե զրույցը պիտի ծանր սկսվի ու ավարտվի, բայց, զարմանալիորեն, ընթացքում հասկանում եմ, որ Ռոբերտի մասին տխրելով չի լինի պատմել:

19-ամյա Ռոբերտը քայլող ուրախություն է եղել՝ վառ ու լուսավոր:

Փոքրիկ Գևորգը Ռոբերտի հորեղբոր տղան է՝ նրա պես սպիտակամաշկ ու կապույտ աչքերով: Ռոբերտի մայրը՝ տկն. Աննան, նրան իր որդու պես է սիրում, ասում է՝ Ռոբերտի պես չարաճճի է, շարժուն: Ընտանիքը համաձայնել է պատմել իրենց Ռոբերտի՝ «Մոնումենտցի Կյաժի»  մասին:

 Աննա Աբաջյան (մայր) -Ռոբերտը ծառայության ընթացքում միշտ հարցնում էր՝ մամ, տեսնես, երբ հետ գամ, Գևսիկը ինձ կհիշի՞: Ինչքան էր ուրախացել Գևորգի ծնվելուց: Շատ է սիրել նրան, շատ կապված է եղել: Ռոբերտի համար հայրն իդեալ էր, որ մի բան հայրն ասում էր, վերջ, այդպես պիտի լիներ, ուրիշ ձև չկար: Փորձում էր նմանվել՝ հայրը ոնց է ուտում, ուտելուց ոնց է նստում, ոնց է պառկում: Ռոբերտը յուրահատուկ էր, չգիտեմ՝ իր նման երկրորդը կլինի՞:

Բոլորի մասին մտածել է ՝ ես կտանեմ, ես կբերեմ, ես կանեմ, ես, ես, ես… Չեմ հավատում, որ չի գալու տուն, անընդհատ շարժման մեջ էր, ասում էր՝ մամա վռազ եմ, հեսա կգամ, մամ ջան: Անդադար գնում գալիս էր: Ինձ թվում է ՝ ինքը ծառայության մեջ է, պիտի գա: Ռոբերտն ավարտեց բժշկական ուսումնարանը, ոնց ավարտեց չիմացանք, հետո ընդուվեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: Մտել է ռեկտորին ասել՝ ուզում եմ երրորդ կուրս նստել, պիտի գնամ ծառայության, չեմ ուզում տարիներ կորցնեմ, այն, ինչ պիտի առաջին-երկրորդ կուրսում սովորեմ, ես արդեն գիտեմ: Մի խոսքով, ինքը հասավ իր ուզածին, զանգեց ասաց՝ ընդունվել եմ, հետո ուզում էր մագիստրատուրան շարունակել Բժշկական համալսարանում: Էնքան նպատակներ ուներ, էստեղ չէր աշխատելու, ավարտելու էր, գնա Մոսվա, որ հոր կողքին լինի: Ռոբերտը ոչ մի բանից չի վախեցել երբեք, ասում էր՝ թող իրենք ինձնից վախենան, ես ինչի պիտի վախենամ: Մի հարևան ունեինք, իրար չէին հասկանում, վերջը այդ մարդը ծառայությունից առաջ դիմում էր գրել երեխու վրա, տարան քաղմաս, ուզում էի հետը գնայի, չթողեց, ասաց՝ գալիս ես քաղմաս, ինչ անես դու: Զանգում եմ անհանգստացած, վերցրեց, ասաց՝ մամ ջան, մի անհանգստացի, չմեռանք, սաղ մնացինք «աբիզյանկում » էլ նստանք…
 
Մինչև բոլոր ընկերներին չճանապարհեր, տուն չէր գալիս: Երբ զանգում էի՝ այստեղ, այնտեղ և ամենուր էր, մեկ՝ Կոմիտաս, մեկ՝ Զեյթուն, հետո՝ Մանումենտ, անընդհատ պտտվում էր, չէր կարողանում տեղում նստել: Մենք Մոսկվայում էինք, երբ էս ամենը սկսվեց, վերջին ագամ զանգել է ամսի 1-ին՝ իր հոր ծննդյան օրը: Առավոտյան զանգեց, շնորհավորեց ու վերջ…Մեզ ամսի 9-ին են հայտնել…
Ես սպասում եմ, ես անընդհատ այդ օրերին էլ եմ սպասել եմ, որ ինքը պիտի զանգի ասի՝ մա՛մ, ես ողջ եմ, ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ…երևի էնքան լավն էր, Աստված տարավ իր մոտ, ասաց՝ հերիքա, մի քիչ էլ ես … Հորաքրոջ աղջիկը երազին տեսել է Ռոբերտին, ասել է՝ դուք ինչի եք լացում, ինչի եք վատ զգում, ես շատ լավ եմ, դուք տեսա՞ք, ես ինչքան ադրբեջանցի եմ սպանել, տեսե՞լ եք, իմացե՞լ եք էդքան բան, գնացեք ուրախացեք, ես շատ լավ եմ, էնքան ուրախ է եղել երազում:
 
 
Գևորգյան Անահիտ (տատիկ)- Ռոբերտը միշտ ավագ է եղել, ասում էր՝ ավագ են տվել, դե գիտես՝ դպրոցում ավագ էի, քոլեջում ավագ էի, հիմա ստեղ էլ եմ ավագ: Ասում էի՝ բալա, հասկանո՞ւմ ես, որ պատասխանտավություն ես վերցնում քո վրա, ասում էր՝ պիտի անպայման դառնամ սերժանտ: Արձակուրդ էր եղել, մի համազգեստ էլ գնեցինք, տարավ իր հագով սարքեց, հագից չէր ուզում հանել, հպարտանում էր դրանով, զինվորական էլ չենք ունեցել ընտանիքում… Մի օր դպրոցում անկարգություն էր արել, տնօրենն ասաց՝ 15 օրով հեռացվում ես դպրոցից, ասել էին տատիկիդ խաթր են գնահատականները դնում, որոշեց, որ դպրոց պիտի գա, տետրերը ցույց տա: Ասացի ՝ 15 օր հետո կտանես, ասաց՝ չէ կասեն 15 օրում է գրել, մտանք տնօրնին մոտ, ասաց ՝ ես դպրոց չեմ եկել, եկել եմ տետրերը թողնեմ, որ տեսնեք՝ ես ախատում եմ: Բոլոր առարկաների տետրերը կոկիկ, գեղեցիկ: 6-րդ դասարանի նամակն էինք գտել Ձմեռ պապիկին գրած: Գրել էր,թե ինչ է ուզում, որտեղ կարելի է այդ նվերը գտնել , որ խանութոււմ է տեսել:
Երբ ամսի 2-ին սկսվեց այդ ամենը, ինտերնետով տեսանք, գիտեինք, թե վիրավոր է, լուրն ուղարկեցինք ծնողներին, որ հանգիստ լինեն, հետո ուր զանգեցինք ոչ մի տեղ չկար: Խառնվեցինք, ծնողները գիշերը եկան: Ամենասարսափելին առաջին պահն էր՝ երեխես արդեն չկար:
 
Շարունակությունը` այստեղ:
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025