Միայն Արցախի ճանաչումն է կանխելու նոր եղեռնը
BlogՏիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեկ շաբաթ է մնում մինչեւ Հայոց Եղեռնի 101-ամյակը: Մենք հիշելու ենք մեկ ու կես միլիոն նահատակներին, գումարելով նրանց մեկ հարյուր նոր նահատակներին, ում քառասունքն անգամ չի լռանալու: ՀՀ իշխանությունն ունի միայն մեկ հնարավորություն գոնե մասամբ քավել իր մեղքը ազգի առաջ' անհապաղ ճանաչել Արցախը, որից հետո սկսել միացման մասին հանրաքվեի պատրաստական աշխատանքները:
Դա կարելի անցկացնել արդեն մայիսի 28-ին, Անկախության օրը: Դա ոչ միայն հարգանքի նշան է լինելու Արցախի ազատագրման համար զոհված բոլոր հերոսների նկատմամբ, այլ նաեւ նոր Եղեռնը կանխելու քաղաքական քայլ: Այլեւս չկա ոչ մի դիվանագիտական պատճառ հետաձգելու դա: Հապաղումը' դավաճանություն է: