Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի հետ
SocietyԱշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ի երեկոյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: