Վթար Կոտայքի մարզում. կա երկու զոհ
Society«Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում` Մայակովսկի գյուղից Ձորաղբյուր տանող ճանապարհին, ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Վարորդը` 1975 թ. ծնված Կարապետ Սարգսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, ապրիլի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Զանգակատուն ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Վարիյո» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես-Բենց»-ի վարորդը` 1986 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: