Լուսինե Կիրակոսյան. «Իմ կյանքը տրագիկոմեդիա է՝ լացն ու ծիծաղն իրար կողքի»
LifestyleHetq.am-ը զրուցել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հետ: Անձնական կյանքի մասին խոսելիս դերասանուհին նշել է.
«Իմ կյանքը տրագիկոմեդիա է՝ լացն ու ծիծաղն իրար կողքի: Ծնվել եմ դեկտեմբերի 4-ին, ուժեղ աղեղնավոր եմ հորոսկոպով, ընձի կըսեին, քանի՞ տղամարդ բդի իրար զարգեն, օր քեզի արժանի ինչ որ մեկը ստացվի»: Երտասարդ տարիքում ամուսնացել է, հետո ամուսնալուծվել: Երկու երեխա է լույս աշխարհ բերել, որոնք մահացել են ծնվելուց անմիջապես հետո:
«Ամազոններ» ներկայացման մեջ խաղում էի հղի վիճակով, որ չէր կարելի, փորս կապում էին պինդ, որ թռնեի, ասում էին բան չի լինի: Ջահել էի, շատ բան չէի հասկանում,-զրուցակիցս կրկին տխրում է,- էս խելքս, որ էն ժամանակ ունենայի, երեւի շատ բաներ չանեի: Էնքան ցավալի, էնքան սխալ բաներ կան, ոնց որ Սարոյանն է ասում՝ ինչ որ մի բան , ինչ որ մի տեղ ճիշտ չէ, բայց եթե կյանքս նորից ապրելու լինեի՝ հաստատ նույն ձեւով էլ ապրելու էի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Hetq.am-ում: