Երևանի վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը
SocietyԳարնան ամիսներին տեղումնառատ եղանակով պայմանավորված` այս տարի խոտհունձը մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններում սովորականից շուտ է մեկնարկել: Խոտհունձն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբն ակարան շենքերի բակային տարածքներում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին հանձնարարական է տրված խիստ հետևողական լինել խոտհունձը ժամանակին կազմակերպելու համար։