Երբ և ինչպես ճիշտ լվանալ ատամները
LifestyleԱտամները լվանալը նպաստում է սննդի մնացորդների հեռացմանը, պահպանում ատամնաքարերի առաջացումից ու ոսկրափուտից և մերսում է լնդերը: Շատ կարևոր է իմանալ, թե երբ է անհրաժեշտ լվանալ ատամները,-գրում է Orer.am-ը: Ածխաջրերի քայքայվելը թթուների տեղի է ունենում անմիջապես սնունդ ընդունելուց հետո: Քաղցրավենիք ուտելուց 10 րոպե հետո բերանի խոռոչում արդեն կարելի է որոշել թթուների վնասող խտությունը: Այստեղից հետևում է այն կանոնը, որ ատամներն անհրաժեշտ է լվանալ ուտելուց անմիջապես հետո:
Ատամները երեկոյան քնելուց առաջ լվանալու ընդունված պրակտիկան լրացնում է կոսմետիկական նշանակությունը, բայց անմիջական կապ չունի առողջության և կանխարգելիչ նշանակության հետ: Խոզանակի շարժումները պետք է լինեն պտուտական, վերևից ներքև՝ լնդերից դեպի ատամները ուղղությամբ` վերին ծնոտի համար վերևից ներքև, իսկ ներքին ծնոտի` ներքևից վերև: Այդ ձևով մերսվում են լնդերը և բարելավվում է արյան շրջանառությունը: Եթե ատամները մաքրվում են ատամներից դեպի լնդերը կամ լայնակի ուղղությամբ՝ ձախից աջ, լնդերը հեռանում են ատամներից: Ատամները պետք է լվանալ ամենաքիչը 2 րոպե: Բերանը ողողելուց և խոզանակը լվանալուց հետո դրանով եռանդուն շփեք լեզուն և այտերի ներսի կողմը` դրանց արյան շրջանառությունը լավացնելու համար:
Լնդերն ատամների ուղղությամբ մատներով մերսելը պահպանում է բորբոքումներից և լնդերի անջատումը ատամներից: Ատամները լվանալու համար կարող եք օգտագործել կերակրի աղ` խոզանակին ցանած: Այն ոչ միայն լավ մաքրում է, այլև լավացնում է լնդերի արյան շրջանառությունը, ուժեղացնում է թքարտադրությունը: Ատամների լավ վիճակը ապահովող կարևոր պայման է ծամելը: Անհրաժեշտ է ուտել կոշտ ուտելիք և այն լավ ծամել: