Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նրանք, ովքեր չարախնդում են, նույն ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և մյուսները, ինչո՞ւ են նախագահական ընտրություններին միայն ակտիվանում. Ա. Սիմոնյան

Interview

Ապրիլի 17-ին Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ լրատվականի տեղեկացմամբ՝ 30 համայնքում ընտրվեցին համայնքների ղեկավարներ, 3-ում տեղի ունեցան միայն ավագանու ընտրություններ, իսկ 3 համայնքում էլ միաժամանակ ընտրվեցին և´ համայնքի ղեկավարներ, և´ ավագանու անդամներ:

Ամենաքննարկվողը, սակայն, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին, որտեղ պայքարում էին գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանը և «Հայակական վերածնունդ» կուսակցությունից՝ Արթուր Մասակյանը:

Ինչպես և սպասվում էր, հիմնական պայքարը ծավալվել էր Հրազդանի գործող և նախկին քաղաքապետերի միջև, սակայն 2243 ձայնի առավելությամբ գործող քաղաքապետը կշարունակի զբաղեցնել Հրազդանի քաղաքպետի պաշտոնը:

Ընտրությունների արդյունքների նախնական հրապարակումից հետո Սասուն Միքայելյանն իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունն էլ չի կարող իշխող կուսակցությունից ազատվելու ելք լինել:

Նրա կարծիքով՝ պետք է այլ ելքեր գտնել ներկա իրավիճակից դուրս գալու համար, իսկ իշխանությունների` Հրազդանում հնարավոր բախումների շուրջ առկա մտավախության մասին նա նշել է, որ իր համար նման քայլերի գնալն անթույլատրելի է, այն էլ հանրապետությունում ստեղծված ներկայիս արտաքին մարտահրավերների ֆոնին:

ՔՊ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Արամ Դանիելյանին շնորհավորելը վիրավորական կլինի իրենց թեկնածուին ձայն տված քաղաքացիների համար, այդ իսկ պատճառով էլ իրենք զերծ են մնացել նման քայլը կատարելուց:

ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը Orer.am-ի հարցին, թե Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարելը հասարակությունն ընկալում է որպես նրա և ողջ թիմի պարտություն, պատասխանեց, որ նախկինում ընդդիմությունը մշտապես զերծ է մնացել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, սակայն սա այն հարթակն է, որտեղ հնարավոր է, որ և´ իշխանությունը պարտվի, և´ ընդդիմությունը:

«Ես որևէ սխալ բան չեմ տեսնում այդտեղ: Ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված կուսակցությունը դուրս եկավ իշխանության դեմ և Հրազդանում մեծ մասամբ 50-50 արդյունք գրանցեց, քանի որ ձայների տարբերությունն ընդամենը 8 տոկոս է եղել:Ես չեմ համարում, որ սա պարտություն է»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Հրազդանի քաղաքապետի ընրություններին մասնակցելը կուսակցության առաջին փորձությունն էր, և չնայած կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ նախկինում էլ է Սասուն Միքայելյանը այդքան ձայն կարողացել հավաքել, սակայն այդ ժամանակ Ս. Միքայելյանին սատարել է ՀԱԿ-ը, որը ժամանակին բավականին ուժեղ ընդդիմադիր ուժ էր: Իսկ ներկայիս արդյունքներով ՔՊ անդամների կարծիքով, թեև չեն պարտվել, բայց արձանագրել են, որ ունեն որոշ սխալներ ու բացթողումներ, որոնք վերացնելու ուղղությամբ, ըստ Ա.Սիմոնյանի, դեռ աշխատանքներ պետք է իրականացնեն:

«Մենք մեր խոստացածն արել ենք: Ոչ մի ընտրողի ձայն չի կորել, այսինքն՝ մենք տեղամասերում ապահովել ենք ձայները և տեր ենք կանգնել այդ ձայներին, որոնք մարդիկ մեզ տվել են: Եվ, անկեղծ ասած, թե´ իշխանության, թե´ ընդդիմության համար այս ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Կպարտվենք էլ, կհաղթենք էլ, դա նորմալ պրոցես է»,- ասաց Ա.Սիմոնյանը:

Սխալների թվում նա նշեց, որ իրենց դեռևս չի հաջողվել մարդկանց հասցնել այն գաղափարը, որ ձայն վաճառելը լավ բան չէ, և որ իրենց խոստումներն ավելի թանկ արժեն, քան բաժանվող 10 հազար դրամը.

«Բայց մենք դրա վրա կաշխատենք ու կգնանք առաջ»,- ասաց ՔՊ կուսակցության մամուլի խոսնակը:

Խոսելով ընդդիմության կողմից նրանց հասցեին հնչեցվող չարախնդությանը, թե փաստորեն Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ճեղքել ՀՀԿ-ի «պատը» և դառնալ ընdդիմության միանձնյա առաջատարը, Ա. Սիմոնյանն ասաց, որ նույն չարախնդողները, որնք հայտարարում են, թե իրենք ընդդիմադիր են, ավելի լավ է` թող իրենց ձեռքբերումների մասին խոսեն և ցույց տան, թե ՏԻՄ ընtրություններին քանի անգամ են մասնակցել ու ինչի են հասել.

«Ընտրությունները միայն նախագահականը չէ, և նրանք, ովքեր չարախնդում են` նույն ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և մյուսները, թող ասեն, թե իրենք ինչո՞ւ են միայն նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվանում: Իսկ մենք ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունեցող կուսակցություն ենք և, բացի այս ընտրություններից, այլ ՏԻՄ ընտրություններին էլ ենք պատրաստվում մասնակցել: Եվ չի բացառվում, որ մասնակցենք նաև Վանաձորի և Գյումրիի քաղաքապետերի ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է մեր թեկնածուի հաղթանակին, ապա ընտրությունների ժամանակ և´ իշխանությունն է պարտվում, և´ ընդդիմությունը: Եվ դա նորմալ է»,- ասաց Ա.Սիմոնյանը:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor