Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկանության ծառայողներն անհիմն մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

 2015 թվականի մայիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մա սիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը՝ Հենզել Կ.-ն և նրա բարեկամ Թադևոս Մ.-ն: Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ծառայողը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 400 հազ. ՀՀ դրամը, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, միջնորդ Արմեն Գ.-ի միջոցով փոխանցել է ոստիկանության նույն ծառայող Ժորա Հ.-ին և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած 80 հազ. ՀՀ դրամն էլ փոխանցելու է հետագայում: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծա ռայությունից:

Միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Կարինե Շ.-ն հրաժարվել է պնդել հաղորդման մեջ նշված հանգամանքները, հայտնել է, որ ինքը ստիպված է նման բովանդակությամբ հաղորդում տվել, քանի որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը սպառնացել է հակառակ դեպքում կալանավորել ամուսնուն և բարեկամին:  Մինչդեռ ինքը 400 հազ. ՀՀ դրամ գումարը միջնորդի միջոցով ոստիկանության ծառայողին տվել է ոչ թե որպես կաշառք, այլ որպես տուգանքի գումար:

Կարինե Շ.-ն հայտնել է նաև, որ քրոջ ամուսնու և բարեկամի հետ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ուղեկցվելուց հետո,  այնտեղ իրենց տևական ժամանակ պահելու ընթացքում հիշյալ վարչության աշխատակիցներն ուղղորդել են բացատրություններում նշել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Հենզել Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տվել է Կարինե Շ.-ի հաղորդմանը նույնաբովանդակ հաղորդում:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են  Կարինե Շ.-ի և Հենզել Կ.-ի հաղորդումների մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Կարինե Շ.-ն և Հենզել Կ.-ն, գիտակցելով իրենց կողմից տրված տեղեկությունների կեղծ լինելը, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներին անհիմն մեղադրել են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Կարինե Շ.-ի և Հենզել Կ.-ի արարքներում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նույն Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայող Ժորա Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով, իսկ  Արմեն Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:

Ոստիկանության ծառայող Ժորա Հ.-ի կողմից կաշառք ստանալու պատրվակով խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և Արմեն Գ.-ի կողմից կաշառքի միջնորդության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացութան կազմմամբ ուղարկվել է դատարան: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun