Փոքրիկ Նորթը զուգարանակոնքն է գցել Քանյե Ուեսթի երգերի սևագրերով հեռախոսը
LifestyleՔանյե Ուեսթը խոստովանել է, որ ստիպված է եղել հիշողությամբ վերականգնել վերջին՝ The Life Of Pablo ալբոմի երգերի տեքստերը։ Նրա 2-ամյա դուստրը՝ Նորթը պատահաբար զուգարանակոնքն է գցել սմարթֆոնը, որում եղել են դրա նախնական ձայնագրությունները։ Ուեսթի խոսքով՝ հեռախոսը փորձել են վերականգնել 4 արհեսանոցներում, սակայն անօգուտ։ Քիմ Քարդաշյանը, հավելել է, որ Քանյեն չի բարկացել դստեր վրա։
Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել տհաճ միջադեպը, Ուեսթի չի հստակեցրել, սակայն The Life Of Pablo ալբոմը վաճառքի է հանվել 2016 թվականի փետրվարին։ Այն ներառում է 18 երգ, այդ թվում՝ այլ երաժիշտների հետ ձայնագրված: