Yerevan, 18.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին

Politics

Բրյուսելում վերջին ահաբեկչական հարձակումները և վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը սթափվելու կոչ են բոլորին առ այն, որ մարդկանց կյանքը վտանգի տակ է, որ բարբարոսական իրադարձությունները մարդկանց մոտ թարմացնում են անցյալի հիշողությունները:

Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում իր ելույթում ասել է Ե ԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

«Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքական ինստիտուտները, խորհրդարանները դեռևս ունակ են դիմակայել այն մարտահրավերներին, որոնց մենք այսօր առերեսվում ենք: Մենք պետք է ապացուցենք, որ փոխզիջում չի կարող լինել, երբ խոսքը գնում է առավել հիմնարար արժեքի՝ մարդու ապրելու իրավունքի մասին»,- ասել է Ֆարմանյանը:

Պատգամավորն իր գործընկերներին հիշեցրել է, որ վերջերս  Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծել է լայնամասշտաբ ագրեսիա շփման գծի ողջ երկայնքով, ինչի հետևանքով շրջանառության մեջ է մտել նոր տերմին՝ «չորսօրյա պատերազմ»:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական բանակը կիրառել է մահացու հարձակվողական զենքեր՝  կոպտորեն խախտելով միջազգային բոլոր նորմերը: «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է միջազգային իրավական հիմնական փաստաթղթերին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և այլն: Ադրբեջանական բանակը նպատակաուղղված թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը զոհվեց, ևս երկու երեխա վիրավորվեց ադրբեջանական զինուժի կողմից դպրոցը գնդակոծելու հետևանքով: Եվ սա քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության միակ դեպքը չէր: Վալերա և Ռազմելա  Խալափյանները՝ տարեց զույգը, սպանվել են իրենց տանը: Ադրբեջանցի զինվորականները կտրել են նրանց ականջները: Նրանք նաև սպանել են 92-ամյա Մարուսյա Խալափյանին, ինչպես նաև խոշտանգել են 104-ամյա Հայկա տատիկին, ով, ի դեպ, 6 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը, որպես երկիր: Սպանված և խոշտանգված անձին ք եղել են տարեց մարդիկ»,- ասել է պատգամավորը:

Ֆարմանյանը հավելել է, որ ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Հայկ Թորոյանը և Հրանտ Ղարիբյանը գլխատվել են ադրբեջանական զորքերի կողմից: «Այո, նրանց գլխատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով: Սոցիալական ցանցերում առկա լուսանկարներն իրական վկայություն են ադրբեջանական զինվորների դաժան վերաբերմունքի:

Ավելի ուշ, Քյարամ Սլոյանի կտրած գլուխը զինվորականները ցուցադրել են ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը՝ խրախուսելով ագրեսիան և ատելությունը հայերի հանդեպ: Պաշտոնական Բաքվի կողմից ոչ մի գործողություն չձեռնարկվեց մեղավորներին պատժելու համար: Սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ խախտել է բազմաթիվ միջազգային օրենքներ, այդ թվում՝ Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան, Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պատերազմի զոհերի պաշտպանության Ժնևյան կոնվենցիան և այլն»,- ասել է Ֆարմանյանը՝ հավելելով, որ խաշտանգված են եղել նաև հայկական կողմին վերադարձված 18 հայ զինծառայողների մարմինները:

Պատգամավորը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը և գրոհայինները իրականացրել են ահաբեկչական գործողություններ ղարաբաղյան բանակի զինվորների և քաղաքացիական բնակչության նկատմամբ, որոնք միջազգային իրավունքներով  որակվում են որպես ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

«Թե Ադրբեջանի իշխանությունները, թե ռազմական հանցագործություն կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային օրենքների խախտումների և ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Սամվել Ֆարմանյանը:

Նա վեհաժողովին կոչ է արել հստակ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից կատարված բռնությունները և կոչ անել Ադրբեջանի կառավարությանն ապահովել պատշաճ հետաքննություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար: Ֆարմանյանը միջազգային հանրությանը նաև կոչ է արել նամապատասխան միջոցներ ձեռնարկել՝ մարդու միջազգային իրավունքների կոպիտ խախտումները և ընդհանրապես միջազգային օրենքների խախտումները բացառելու համար:

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia