Yerevan, 21.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ապառնի վերքեր…

Blog

Անա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի անգամ, երբ փոքր էի, հյուր էինք գնացել մեր ծանոթներին: Ո´չ ծանոթներին եմ հիմա հիշում, ո´չ տունը, բայց բալկոնում փակած գազազած շանը լավ եմ հիշում: Քանի փակած էր, իրա տերն էի ինձ զգում ու ապակու էն կողմից գժվցնում էի էտ շանը: Տան տերը բան պետքա վերցներ բալկոնից, ու  հենց դուռը բացեց, իրանց հսկա շունը վազեց վրես թռավ ու ինձ քցեց էտ խոհանոցի սառը մետլախին, ատամները խրեց ոտիս ներքևի մասի մսի մեջ ու սաղ կատաղությամբ ուզում էր պոկել: Գլխի ամեն՝ աջ ու ձախ շարժումին հավասար մարմինս էլ էր էտ պոլին աջ ու ձախ գնում, գռմռոցն եմ հիշում, թաց լոզերը, հիշում եմ, որ ուժեղ գոռում էի: Ցավն ադրենալինի մեծահոգության շնորհիվ չէի ընկալում: Սաղ միանգամից վազեցին խոհանոց, ու դե ինձ ճանաչող ու իմ նկարներից գոնե մի հատ տեսած մարդիկ գիտեն, որ ոտս տեղումա: 
Ոտս սաղ արյուն էր, հիվանդանոց տարան, ինֆեկցիայա, բանա: Բժիշկը գիշերային հերթապահ էր, բայց բարի էր: Ես էլ շատ էի վախեցել ու անդադար լացում էի։ Բժիշկն ինձ իրա երեխու համար առած, էն խանութներ նոր ներմուծված կինդեր ձվիկներից տվեց, ասեց, որ հերոս եմ: Հանգստացա կարծեմ:
Հետո՝ հաջորդ օրը, մամաս ու պապաս ինձ ծաղկավոր շորիկով բառբի նվիրեցին, ասեցին, որ հերոսն եմ իրանց: Էդ շաբաթ իմ սիրած մարդկանցից շատերին էի մեր տանը տեսնում, իմ սիրած խաղալիքներից էի շատ նվեր ստանում, փուչիկներ, ծաղիկներ, ու շատ էին ասում, որ հերոս եմ: Ես էլ չէի հասկանում, թե շան կծելն ինչի ինձ հերոսացրեց, բայց դուրս գալիս էր, ժպտում էի, ծիծաղում էլ էի: 
Հիմա ասածս ուրիշա։ Կինդերները վերջացել են շուտվանից, էլ բառբիներով չեմ խաղում, սիրած մարդիկ, որ մեր տանն էին, էտ օրվա մասին էլ չեն էլ հիշում, բայց էտ անանուն շանը ես ամեն անգամ աջ ոտիս նասկի հագնելուց հիշում եմ: Ատամի տեղով սպին մնացելա ու ասում են, որ սպիերը չեն անցնում:

Էն ոտը կորցրած զինվորի ոտն էլ էլ չի երկարելու, էն զինվորին կորցրած մոր աչքերը մենակ արցունքներն են փայլեցնելու, էտ զինվորի լավ ախպոր բռունցքի՝ բետոնին հարվածներից պատը չի, որ փլվելուա, ոչ էլ ախպերնա հետ գալու, մենակ արունլվա վերքերն են սպիանալու, ու իմի նման իրա սպին էլ չի անցնելու: 
Մենակ ժամանակը կանցնի, բայց մեկա, էն ոտերը կորցրած զինվորի ոտերը էլ չեն աճի:

Հերոսա ու հա, էդ գիտակցումը ժպիտա առաջացնում անկնճիռ տղու դեմքին: Մեկ օրում մազերը սպիտակացած ու 10 տուփ ծխախոտ ծխած հոր դեմքին էլա հպարտ ժպիտ առաջացնում: Մենք էլ լավ ու ճիշտ ենք անում, որ էն բժիշկի նման կինդեր ձվիկներ ենք բաժանում: Բայց սաղս կգնանք տներով, ու էտ ժամանակ ինչա լինելու։ Երբ մի քիչ հետո ոտերը կորցրած զինվորը կդառնա հասարակ ՀՀ քաղաքացի՝ ՀՀ անձնագրով, երբ սեփական դառդով տապակվելու ու հարմարվելու պատերազմը կսկսի, երբ պատվովճար 25000 դրամը գազի մարդն անհարմար զգալով կտանի, երբ մեր տղեն կսիրահարվի կողքի շենքի Անուշիկին ու բալկոնից, ասենք թե, վարդ կիջացնի, երբ Անուշիկն անցնելուց լինի: Անուշիկը խղճով երեխայա, կժպտա, չի մերժի, բայց 6 ամսից մի հատ բռաբուսով, բանակից գժի թղթով ազատված Ազատի հետ կամուսնանա: Մեր պատվոքաղաքացին բալկոնից կնայի՝ ոնց են սինի պարացնում:
Բա որ իրա կալյասկով ուզի Հրապարակ համերգի գնա, կամ շալվար առնելու, կամ Կասկադի մեջտեղի աստիճանին նստելու…Չէ, չի լինի, մեր հասարակական տրանսպորտներն ու աստիճանները, զուգարաններն ու հանդերձարանները նախատեսված չեն իրա սայլակի համար:
Բա ի՞նչ կլինի, եթե պապայի սիրտը նորից ծակի ու էս անգամ վիրահատություն պետք լինի, ի՞նչ կլինի, երբ հանկարծ պարզվի, որ գրավատունը շքանշաններ չի ընդունում:
Պապայի շիրիմի հարցը ընկերները կվերցնեն: Ընկերասեր մարդ էր: Միշտ ասում էր "не имей сто рублей, а имей сто друзей…"
Էտ էլ կանցնի: Մի օր Ամերիկայի բարեկամները սկայպով կպատմեն, որ գիտնականները նոր պռոտեզներ են ստեղծել, ոտքի բոլոր ֆունկցիաները կատարումա:
Կզարմանան: Ընտանիքի սաղ անդամները թաքուն կերազեն պռոտեզների մասին: Անպատասխան նամակներ կգրեն, չբացվող դռներ կթակեն, մեզ կխնդրեն share անենք. կանենք, լայք էլ կտանք...

Տենց բաներ…

Վերքերը դեռ բաց են ու մենք փուչիկ, ծաղիկով դուխ տվողների, հերոսներ կնքողների ու տեսակցության գնացողների շարքում ենք: 
Բայց մի քիչ հետո ուզենք-չուզենք մոռանալու ենք ու էտ նորմալա, մենակ նորմայից մի քիչ դուրս են աշխատավարձները, նպաստները, պատվովճարները, թոշակներն ու փարոսները:

Ուզում եմ՝ հաշմանդամների համար բասկետբոլ ունենանք, ուզում եմ, որ իրանք նոր nike-եր առնեն, հագցնեն էտ գիտնականների նորաստեղծ ոտքերին ու վազեն, ուզում եմ Անուշիկը սիրահարվի մեր տղուն, մեղրամիս գնան տրոպիկներում, իրանց սառնարանի վրա տարբեր երկրներից բերած մագնիտների տեղ էլ չլինի, ու սառնարանի մեջ էլ տեղ չլինի:

Սպիերը կմնան ու կհիշեցնեն անցյալը, բայց ուզում եմ, որ չորոշեն ապագան…

Անա Ս.

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League