Աշխատանքից հեռացված տղամարդը գլխատել է նախկին աշխատակցուհուն
Ամերիկայի Օկլահոմա նահանգում սննդի գործարանի նախկին աշխատակիցը, ով բոլորովին վերջերս հեռացվել էր աշատանքից, աշխատակցուհիներից մեկին անդամահատել է, իսկ մյուսին՝ դանակահարել՝ նախքան ոստիկանի կրակոցից վիրավորվելը:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, 30-ամյա Ալթոն Նոլենը «բարկացած» էր՝ աշխատանքը կորցնելու պատճառով, երբ դանակով հարձակում է իրականացրել «Vaughan Foods» սննդի գործարանում:
Ոստիկանության խոսնակի փոխանցմամբ՝ Նոլենի գործընկերներն ասել են, որ նա վերջին ժամանակներս փորձում էր մի քանի աշխատակցի կրոնափոխ անել՝ նրանց դարձնելով մահմեդական:
Այնուամենայնիվ, հայտնի չէ՝ արդյոք նրա հավատքը կապվա՞ծ է կատարվածի հետ:
Դեպքի առթիվ քննություն է իրականացվում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից:
Կինը, որին գլխատել է Նոլենը, 54 տարեկան էր:
Նոլենը և 43-ամյա նրա մյուս զոհը գտնվում են հիվանդանոցում՝ կայուն վիճակում: