Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունն ԱԺ է ներկայացրել ԸՕ-ի լրամշակված տարբերակը. կան փոփոխություններ և նորամուծություններ

Politics

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրական օրենսգրքի նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք հիմնված են նաև քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների որոշ առաջարկների վրա: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել զանգվածային լրատվամիջոցների և դիտորդների իրավունքների վերաբերյալ հոդվածներում: Եթե ընտրական օրենսգրքի նախագծի նախնական տարբերակում սահմանված էր, որ մի տեղամասում չեն կարող գտնվել 8-ից ավելի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և դիտորդ, ապա Ազգային ժողով ներկայացված տարբերակում լրագրողների թվի սահմանափակումը հանվել է ու սահմանվել է, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականցնող կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:

ԶԼՄ ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվություն: Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքում ընտրական հանձնաժողովի ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձ նաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը տեղամասային կենտրոնից: Օրենսգրքի նախագծում նաև հստակ սահմանված է, որ դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունեն դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց՝ բացառությամբ նրանց կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքերի: Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնպիսին է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովը իրավասու է ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը: Ընդ որում, այդ թիվը չի կարող նվազ լինել 15-ից:

Ընտրական օրենսգրքի նախագծում նորամուծություն է մատնահետքով ընտրողների գրանցման գործընթացը: Նախագծում սահմանված է՝ եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա նրա ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներն էլեկտրոնային համակարգ ներմուծելուց հետո էկրանի վրա վառվում է կանաչ լույսը: Այն դեպքում, երբ էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով պետք է ներմուծի իր մատնահետքը, որից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողի ազգանունը, անունը, ընտրողների ց ուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաև ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն:

Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակում սահմանված է նաև, որ քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ընտրողների ցուցակները (այդ թվում` էլեկտրոնային ցուցակները) հրապարակման ենթակա չեն, արգելվում է դրանցից լուսապատճեններ հանել, դրանք լուսանկարել կամ տեսանկարահանել:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում ներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders