Քանյե Ուեսթին դատի են տվել
LifestyleՔանյե Ուեսթին դատի են տվել, գրում է Daily Mail–ը: Ուեսթը հայտնել էր, որ իր նոր ալբոմը հնարավոր կլինի լսել միայն իր ընկերոջ՝ Ջեյ Զիի Tidal ծառայությունում, ինչի պատճառով էլ նրա երկրպագուները գրանցվել էին (վճարովի) Բեյոնսեի ամուսնու կայքում:
Սակայն շուտով Քիմ Քարդաշյանի ամուսնու նոր ալբոմը հայտնվեց նաեւ iTunes, Spotify եւ Google-ում, ինչպես նաեւ հենց Ուեսթի կայքում:

Չնայած 38-ամյա ռեփերը հայտարարել էր, որ ոչ մի այլ տեղ իր ալբոմը չի ներկայացվելու՝ իր այդ հայտարարությունով Ջեյ Զիի սերվիսի բաժանորդների թիվն ավելացնելով եւս երկու միլիոնով: Սա էլ իր հերթին սերվիսին փրկել է սնանկացումից, քանի որ վարկանիշներն անկում էին ապրում, ծառայությունը փող չէր վաստակում. եւ մեկ էլ հանկարծ՝ 84 միլիոն դոլար եկամուտ: