Հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները կցուցադրվեն Բրյուսելում (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ-ում ստեղծագործող հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ով իր ինքնատիպ կտավներով հայտնի է թե՛ Արևմուտքում, թե՛ ԱՊՀ երկրներում, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին Բրյուսելում տեղի է ունենալու իր կտավների մասնակցությամբ նոր ցուցահանդեսի բացումը։
Նյու Յորքում ապրող ու ստեղծագործող արվեստագետը նաև մանրամասնել է, որ բացի այդ՝ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են Դեմիեն Հըրսթի, Դևիդ Լաշապելի, Ֆրենկ Ստելայի և շատ այլ հայտնի նկարիչների աշխատանքները:



