Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Politics

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 20-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև 2015 թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը:

Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը  պատեհ առիթ է՝ ՀՀ գիտնականների աշխատանքի արդյունքները քննարկելու և ամփոփելու,  հետագա անելիքները  նախանշելու  համար:  «Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների  զարգացման  ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերն ուղղված են լինելու ոլորտի հետ ագա զարգացմանը, առկա խնդիրների  լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը:  

Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակում կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես,    Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին  ՀՀ ասոցացված մասնակցության  համաձայնագիրը, որը կստորագրվի  այս  տարվա մայիսին», - ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ գիտական դարավոր ավանդույթներ ունեցող մեր երկրում գիտական նոր գաղափարներն ու մշակումները կարևորագույն ռեսուրսներից են, և  մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ այն առավելագույնս իրացնելու  համար: «Համոզված եմ, որ  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և մեր ողջ գիտական հանրությունը պետք է օր առաջ մտածեն  ուժերը համախմբելու մասին,  ակտիվորեն զբաղվեն գիտության համակարգի աշխատանքն առավել օպտիմալացնելու նպատակով կառուցվածքային բարեփոխումներով՝ ռազմավարական նշանակության խնդիրներ սահմանելով և դրա նց լուծելու անհրաժեշտությունը հաշվի առնելով:  Մենք պարտավոր ենք  գիտության ոլորտը դիտարկել ոչ միայն  երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև ազգային անվտանգության  տեսանկյունից: Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ կառավարությունն այսուհետ ևս լինելու է ականջալուր Ակադեմիայի բոլոր այն ողջամիտ խնդիրներին, որոնք կառաջադրվեն ՀՀ կառավարությանը», - ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և բեղմնավոր աշխատանք, նորանոր գիտական գաղափարներ ու նվաճումներ մաղթել ժողովի մասնակիցներին:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2015 թ. գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ 2015 թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Այնուհետև ելույթներով և մի շարք հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ և գիտաշխատողներ։

Ամփոփելով զեկուցումները՝ վարչապետը ներկայացրել է գիտության ոլորտում ապագա անելիքների վերաբերյալ իր տեսակետը. «Նախ, պետք է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, ձևավորել գիտության, տեխնոլոգիաներ և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»: Այնուհետև անդրադառնալով բարձրացված հարցադրումներին, որոնք վերաբերում էին ԳԱԱ աշխատակիցների սոցիալական խնդիրներին, սարքավորումների վերազինմանը, նոր գիտական ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կքննարկի և կուսումնասիրի այդ առաջարկությունները: Մի շարք հարցերի առնչությամբ էլ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկու տարի ակտիվ համագործակցելով Ակադեմիայի հետ՝ ուշադրության կենտրոնում է պահում կառույցի խնդիրները և միաժամանակ ակնկալում է գործնական արդյունքներ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով և ներկայացնել ողջամիտ ծրագրեր, որոնք պետք է նաև ֆինանսապես արդյունավետ լինեն:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders