Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԱՏՄ-ն հսկայական ներուժ ունի հարեւանների հետ փոխշահավետ հարաբերությունների համար. Տիգրան Սարգսյան

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ապրիլի 19-ին Մոսկվայում, ելույթ ունենալով Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների «Միջխորհրդարանական համագործակցությունը ի շահ 21-րդ դարում եվրասիական տարածաշրջանի երկրների ընդհանուր բարեկեցության» առաջին խորհրդակցությունում, նշել Է տար ածաշրջանային ու գլոբալ մի շարք միտումներ, որոնք կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ազդեցություն կգործեն Եվրասիական տնտեսական միության զարգացման վրա: Խոսքը վերաբերում Է գլոբալացմանը եւ ռեգիոնալացմանը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի ապրիլի 20-ի մամուլի տեղեկագրին, Սարգսյանը հայտարարել Է, որ ֆինանսական ճգնաժամը, որը վերաճեց գլոբալացման ճգնաժամի, կատալիզատոր դարձավ ամբողջ աշխարհում ինտեգրացման եւ ռեգիոնալացման գործընթացների համար: «Ռեգիոնալացման միտումների զարգացումը ժամանակակից մարտահրավերներին պատասխաններ, տարբերակներ գտնելու փորձ Է, որոնք թույլ են տալիս շոշափել փոխգործակցության նոր ձեւաչափեր եւ, վերջին հաշվով, ձեւավորել նորացված համաշխարհային տնտեսական ճարտարապ ետություն,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:-Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացումը համաշխարհային պրակտիկայում իրեն դրսեւորել Է որպես ռազմավարական զարգացման հաջողված մոդել: Այսօր կարելի Է պնդել, որ հենց տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների արդյունավետությունից կախված կլինի նաեւ ամբողջությամբ վերցված համաշխարհային թրենդների զարգացումը»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը որպես առաջատար թրենդ նշել Է տարածաշրջանային մեգամիավորումների ձեւավորումը առեւտրատնտեսական գործընկերությունների ձեւաչափով: Խոսքը, մասնավորոապես, վերաբերում Է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը եւ Անդրատլանտյան առեւտրական եւ ներդրումային գործընկերությանը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ներկայիս համաշխարհային միտման պահպանման դեպքում մի քանի տարի անց համաշխարհային առեւտրի ավելի քան 60 տոկոսը կկարգավորվի ոչ այնքան Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, որքան նման մեգահամաձայնագրերի ռեժիմներով:

Այդ կապակցությամբ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը, որը զարգանում Է այդ գլոբալ միտման հունով, այսօր հսկայական ներուժ ունի ոչ միայն ինտեգրացման, այլեւ հարեւան երկրների հետ նոր փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կառուցման համար: «Արեւմտյան ուղղությամբ փոխգործակցության ինտենսիվության որոշակի նվազման պայմաններում մեզ համար առանձնակի նշանակություն Է ստանում ակտիվության մեծացումը հարավարեւելյան ուղղությամբ՝ Ասիախաղաղօվկիանոսյան (աշխարհի առավել դինամիկորեն աճող տարածաշրջանի) եւ Լատինամերիկյան տարածաշրջանների ուղղությամբ»,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ուղղություններից մեկը ազատ առեւտրի գոտիների վերաբերյալ ժամանակակից համապարփակ համաձայնագրերի ձեւաչափերի իրագործումն Է: «Այսօրվա դրությամբ Միության հետ համագործակցելու հարցում շահագրգռություն են հայտնել շուրջ 40 երկրներ ու միավորումներ»,-հայտնել Է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության մեջ առանձնակի տեղ Է գրավում Չինաստանը, որը Միության մասնակից երկրների խոշորագույն առեւտրական գործընկերն Է: 2015 թվականի մայիսին սկզբունքային պայմանավորվածություն Է ձեռք բերվել ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու չինական նախագծի զուգորդման շուրջ: Այդ ժամանակ Էլ սկիզբ Է դրվել Միության եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Բացի այդ, Տիգրան Սարգսյանը պատմել Է, որ ներկայում մշակվում Է ԵԱՏՄ-ի, ԱՍԵԱՆ-ի եւ Համագործակցության Շանհայի կազմակերպության հիմքի վրա տնտեսական գործընկերության հնարավոր ստեղծման հարցը: «Այդ նախաձեռնությունը թույլ կտա Միությանը՝ հաջողակ եւ մրցունակ լինել նոր ռեգիոնալացման պայմաններում եւ հավելյալ հնարավորություններ կապահովի միջազգային ասպարեզում միավորման առաջշարժման համար»,-նշել Է հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանն առանձնակի կարեւորություն Է տալիս այն կապերին, որոնք հաստատվում են Եվրասիական տարածաշրջանի խորհրդարանների միջեւ: «Հենց խորհրդարանական կոոպերացումը թույլ կտա մեզ մշակել այն օրենսդրական որոշումները, որոնք, մի կողմից՝ կապահովեն մեր տնտեսությունների ինտեգրացումը ի շահ մեր ժողովուրդների, մյուս կողմից՝ դրանք որոշակի ճկունություն կհաղորդեն մեր տարածաշրջանին: Եվ այդ կոոպարացումը թույլ կտա մեզ միասին հաղթահարել հիմնախնդիրները, ինչպես նաեւ պատասխանել ժամանակակից այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրների առ ջեւ»,-հավելել Է Տիգրան Սարգսյանը:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun