Մի քանի սարսափ ֆիլմեր, որ լարված կպահեն դիտելու ողջ ընթացքում (տեսանյութ)
LifestyleՍարսափ ֆիլմ կամ Հորոր , գեղարվեստական ֆիլմի ժանր է։ Նման ֆիլմերը նպատակավորված են վախեցնել դիտողին, լարված մթնոլորտ ստեղծել, վախ ու տագնապ ներշնչել: Երբ ուզում ենք մոռանալ ամեն ինչ, ցրվել խնդիրներից, տարբերակներից մեկը ֆիլմ դիտելն է, այն էլ` սարսափ ֆիլմ:
Orer.am-ն առանձնացրել է մի քանի սարսափ ֆիլմեր, որ լարված կպահեն դիտելու ողջ ընթացքում:
1. Վան Հելսինգ
Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում ՝ Տրանսիլվանիայում:Վամպիրների նախահայր Գրաֆ Դրակուլան ցանկանում է ստեղծել վամպիրների մի նոր սերունդ,սակայն նրա ճանապարհին է կանգնում Վան Հելսինգը,ում անունն անգամ լսելիս ցանկացած վամպիր սարսափում է:Ֆիլմի 2-րդ մասը հասանելի եղավ 2015 թվականի վերջին:
2. Ճիչ
Այս չափազանց հետաքրքիր ֆիլմաշարը բաղկացած է 4 մասից:Ֆիլմը պատմում է մի մարդասպանի մասին,ով զանգահարում է տարբեր մարդկանց և հարցնում,թե որն է նրանց ամենասիրելի սարսափ ժանրի ֆիլմը:Այնուհետև հայտնվում է տարօրինակ դիկամով ու սպանում տվյալ մարդուն:Ֆիլմի ողջ ընթացքում լարվածությունն ապահովված է,իսկ դիմակի տակ թաքնված դեմքի բացահայտումը ապշած կթողնի յուրաքանչյուրին:
3. Բացահայտում - Անաբել
Շատերը չեն հավատում անեծքներին և դրանց իրականացմանը տիկնիկների միջոցով:Սակայն պատմության մեջ տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս,որ ինչ-որ առարկաներ,այդ թվում տիկնիկները,կարող են այսպես ասած զենք հանդիսանալ որոշ մարդկանց համար:Լավագույն օրինակը հայտնի Անաբել անունով տիկնիկի պատմությունն է,որի սարսափազդու լինելու փաստը պատճառ դարձավ,որպեսզի այն հայտնի դառնա գրեթե ողջ աշխարհում:
4.Աստրալ
Մի ընտանիք տեղափոխվում է նոր բնակարան:Մի օր երեխաներից մեծը աստիճաններից վայր է ընկնում և հայտնվում հիվանդանոցում՝կոմայի մեջ:Մի քանի օր հետո ծնողները երեխային տուն են բերում:Սակայն երեխային տուն բերելուց հետո նրանք նկատում են,որ տանը կատարվում են ինչ-որ արտասովոր և սարսափելի բաներ:Նրանք հասկանում են,որ այդ ամենը ոչ թե կապված է տան հետ,այլ իրենց երեխայի:
5. Սնկեր
Ամերիկացի մի քանի երիտասարդներ որոշում են ուղևորվել Իռլանդիա:Ճանապարհին նրանք կանգ են առնում մի անտառում և մոտակա լճափին վրաններ են պատրաստում:Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը,երբ նրանցից մի աղջիկ կերավ անտառում աճող տարօրինակ սնկերից մեկը:
Ի դեպ,2014 թվականին Հայաստանում նկարահանվեց հայկական առաջին սարսափ ֆիլմը' «Մեռյալ հովիտ»: Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, պրոդյուսերը' Հովհաննես Գրիգորյանը, սցենարը՝ Հարություն Ղուկասյանի, soundtrack-ը կատարում է «The Beautified Project»-ը:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Արմեն Սարգսյանը, Պապ Պողոսյանը, Մագդալենա Մնացականյանը, Աշոտ Պողոսյանը, Շողեր Խաչատրյանը: Ֆիլմի կոմպոզիտորն Արման Էլբերտն է, օպերատորը' Արտավազդ Խաչատրյանը: Ահա ֆիլմի թրեյլերը.
Պատրաստեց Լիանա Կարապետյանը